Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը: Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ։
Թուրքիան և Ադրբեջանը շտապեցնում են դաշնակից Փաշինյանին՝հայկական կողմից հերթական հայակործան զիջումները ստանալու համար։
Իլհամ Ալիևը նոր պահանջներ է քաշում ՔՊ-ականներից, ովքեր առանց դիմադրության Բաքվի բոլոր պահանջները մինչև հիմա հնազանդ կատարել են՝Արցախի հանձնումն ու բանակի կրճատումը դրա վառ օրինակներն են։
Ալիևը պահանջում է Զանգեզուրի միջանցքը, սահմանադրության փոփոխություն և ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Այսինքն, Ադրբեջանը ՀՀ-ն ցանկանում է վերածել թուրքական վիլայեթի՝Բաքվից և Անկարայից կախված մի միավորման, որտեղ բնակվելու են հայեր և ադրբեջանցիներ, իսկ ապագայում՝միայն ադրբեջանցիներ՝հաշվի առնելով ՀՀ-ից արտագաղթի տեմպերն ու ծնելիության ցածր մակարդակը։
Ալիևը հստակ դրել է հայոց պետականության վերացման նպատակ՝ՔՊ-ն էլ Երևանից աջակցելու է այդ ծրագրի կյանքի կոչմանը՝արտաքին պարտքի ավելացման, գնաճի, սոցիալական աղետալի պայմաններ ստեղծելով ՀՀ հպարտ քաղաքացիների համար։
Թուրքիան և Ադրբեջանը շտապում են, քանի որ ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին և ՌԴ-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Հայաստանին։ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռյակն այլևս չի կարողանալու անպատիժ կերպով հակառուսական ծրագրեր կյանքի կոչի, որոնցից մեկը Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումն էր։
Հայաստանի ապագան սերտորեն կապված է ՌԴ-ի հետ՝դաշնակցային կապերը պետք է վերականգվեն, որպեսզի ՀՀ-ն կարողանա Մոսկվայի վրա հենվելով զսպի թուրք-ադրբեջանական տանդեմին։ Սակայն դրա համար առաջին հերթին իշխանությունից պետք է հեռացնել Բաքվի դաշնակիցներ ՔՊ-ականներին։
Սեդա Գևորգյան


































