Մեդիա հրապարակումների վերլուծություն․ դեկտեմբերի 3-4, 2024

Դեկտեմբերի 4-ի այս պահի դրությամբ՝

  • ԱԺ-ն միայն ՔՊ-ի կողմ ձայներով ընդունեց 2025-ի բյուջեն, որը ընդդիմությունը որակել է որպես երկիրը տապալող։
  • ՔՊ-ն երեկ երեկոյան իր շարքերից հեռացրել է Հովիկ Աղազարյանին՝ դա պատտճառաբանելով, թե իբր նա կուսակցական գաղտնիք պարունակող և պետական անվտանգությանը սպառնացող ինֆորմացիա է դուրս հանել։ ՔՊ-ին հիշեցնենք, որ դա քրեական հոդված է, ոչ թե պատճառ՝ կուսակցությունից հեռացնելու։ Մի խոսքով ՀՀ ԱԺ-ն ևս մեկ անկախ պատգամավոր ունի։
  • Առացոտյան Երևանում տրանսպորտային կոլապս չի եղել. Ավտոբուսի վարորդները դուրս են եկել աշխատտանքի։ Իսկ Whatsapp-ի խմբով հեռացված 30 վարորդներին լրացնելու համար մարզերից են վարորդներ բերել։
  • Նիկոլ Փաշինյանը Գյումրու փրայմերիզի 6 հոգանոց ցուցակ է հրապարակել։ Է՛լ թմրամոլության մեջ կասկածվող, էլ Աննայի բարեկամ, էլ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ, էլ նախկին ՀՀԿ-ական… մի խոսքով ինչպիսի ՔՊ, այնպիսի ցուցակ։

Դեկտեմբերի 5-ի այս պահի դրությամբ՝

  • Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նորանշանակ մարզպետին։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզը մարզպետ չուներ այն բանից հետո, երբ նախկինը, որ նաև Փաշինյանի սանիկն է, նշանակվեց նախարարի պաշտոնի կառավարությունում։
  • Ադրբեջանում անցկացվող «Արդարություն Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» միջազգային համաժողովի ընթացքում Ալիևն ասել է, թե «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ»։
  • ԱԺ-ում շարունակվել է ինշխանություն-ընդդիմություն կոշտ բանավեճը՝ բյուջեի ու ահագնացող տնտեսական կոլապսի վերաբերյալ։ Ինչպես միշտ, քպ-ականները «փայլել» են լպիրշությամբ։
  • ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հեռացված Գեղամ Նազարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, քիչ առաջ մտել է կառավարության շենք։ «Հրապարակի» հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հե՞տ է հանդիպելու, ասել է՝ «այո»։
  • Կառավարության նիստի այսօրվա «գոհարն» էլ Փաշինյանի երջանկությունն էր տաքսիստների գեներացրած 23 մլն ՀԴՄ կտրոնների վերաբերյալ։

Ինչու էին բողոքում ավտոբուսի վարորդները

Անկախ բոլոր պնդումներից՝ ավտոբուսների վարորդների բողոքն իրականում շատ դիպուկ օրինակ էր նրա, որ հասարակությունում չերևացող բունտն այլևս թաքցնել հնարավոր չէ։ Դրա մասին են նաև վկայում քաղաքային իշխանությունների կոշտ հակազդեցությունը, աշխատանքից հեռացումները, արագ լուծումներ փնտրելը (վերջինս, ի դեպ, կառավարման ճգնաժամի ապացույցն է նաև)։ Արդյունքում Երևանի ավտոբուսի 32 աշխատակից է ազատվել, նրանք դեմ վարչական վարույթ է նախաձեռնվել, Ավինյանն է երկար ու ոչինչ չասող հարցազրույց տվել ու հերթական անգամ ապացուցվել է, որ այս իշխանությունները փորձում են «մեր դեմ խաղ չկա» գործելաոճ ի ցույց դնել։

Ամենազավեշտալին թեմային Փաշինյանի անդրադարձն էր, թե բա «կերակրատաշտից են կտրվել»։ Ամեն հարցում սեփական փողի մոլուցքը ցուցադրելը հասել է նաև ԱԺ ամբիոն, ու թքած՝ թե իրենց իսկ գործողություններում հակաօրինականության բարձրագույն կետը չէ, ինչի մասին բազմաթիվ իրավաբաններ էին հայտարարում:

 «Ուժեղ» տղայի սինդրոմի բացահայտում

Սեփական անկարողությունն ու ոչնչությունն ուրիշների վրա դնելու ևս մեկ դրսևորում եղավ՝ այս անգամ Հովիկ Աղազարյանի հետ կապված։ Մամուլն արդեն աղաղակում է, որ Փաշինյանի մոտ «կատաղություն» է սկսվել, քանի որ ինչ-որ մեկը հանգդնել է իրեն չենթարկվել։ Իսկ ինքը հիմա բոլոր հանրային ելույթներում իրեն «ուժեղ տղա» է ուզում երևակայել։

Դե մենք գիտեինք, որ ամեն ինչ մեկ անձի կողմից է կառավարվում Հայաստանում։ Բայց Աղազարյանը բացահայտեց, որ նաև քննչական գործողությունների արդյունքում իրենից առգրաված հեռախոսը ողջ պարունակությամբ հայտնվել է Փաշինյանի սեղանին։

ՔՊ-ականներն էլ, մեկը մեկին հերթ չտալով, պնդում էին, թե բա «Շոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել»։ Հետաքրքիր է, Ալեն Սիմոնյանը 18+ խաղալիքներ պատվիրելիս նույնպես նման շոկի մեջ է եղել, թե դա իրեն է վերաբերում, ուրեմն իրեն կարելի է։

Ու ինչպես են սրբացնում, լողացնում ու չորացնում Փաշինյանի ճչացող հակաօրինականությունները։ Դե պատկերացրեց, որ արդարադատության նախարարն ասի, թե վարչապետը կարող է «խնդրել», որ առաջնային մանդատ ունեցողները կամ սահմանադրական ինստիտուտի ներկայացուցիչները հրաժարվեն իրենց պաշտոնից։ Իսկ քպ-ական երեսփոխան Արթուր Հովհաննիսյանն էլ ասել է, թե  վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին, ինչը հերքել է հենց Աղազարյանը։ Ասա, պատգամավոր ես, չգիտե՞ս, որ նման դեպքերում ոչ թե հեռացնում են կուսակցությունից, այլ դատական գործ են հարուցում։

Ու այս սրբադասումները հօդս են զնդում Փաշինյանի փրփուրը բերանին ելույթով ԱԺ-ում… Նա սպառնում է բոլորին զրկել մանդատներից, եթե «կարմիր գծեր» հատեն։ Ու ըստ ամենայնի, այդ կարմիր գծերն իրեն անվերապահ չենթարկվելն է։

Արդյունքում խուճապը ՔՊ-ում մեծացել է։ Մամուլը գրում է, որ ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները, քանի որ իրենք հաստատ ավելին են «արտահոսել», քան Աղազարյանը կարող էր նույնիսկ երազել։

Նիկոլը հերթական բառալուծը ԱԺ-ում

Բայց Նիկոլի հիսթերիաները միայն Աղազարյանով չեն սահամանափակվել։ ԱԺ-ի վերջին օրերի նրա ելույթներն առանձին քրեական գործի ինքնախոստովանություն են, բայց որ ավելի վատ է, «մենք թույլ ենք» գաղափարախոսության քարոզ։ Հիմա էլ պարզվում է, որ մենք «ազգ-նահատակ» ենք, քանի որ գնացել ենք «ազգ-բանակ» կոնցեպտի հետևից, որ Արցախից հրաժարումը «մեռելածին» «հղիին» փրկելու տարբերակ, քանի որ այն ինչ ինքն արել է (հիշենք, որ դրա վերաբերյալ քրեական օրենսգրքում հոդված կա՝ պետական դավաճանության մասին), միակ հնարավոր տարբերակն էր, որ «պետություն ունենալու շանս է տալիս»։

Ու բնականաբար հո ինքը մեղավո՞ր չէ։ Մեղավոր է ՀԱՊԿ-ը, որի հետ համագործակցության «անդառնալիության կետն անցել ենք» ու «ինչ ուզում են թող որոշեն»։ Ռուսաստանն է մեղավոր, որին ակնարկելով սա ասում է, թե «Մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել, նեղ պահին մեզ թողել են մենակ», քանի որ չեն ասել, թե որտեղով է անցնում սահմանը։ Հետաքրքիր է, անձամբ ինքը դա կարո՞ղ է ասել, թե անպայման պիտի Ալիևից խորհուրդ հարցնի։ Է՛լ ավելի հետաքրքիր է, թե ում է ակնարկում է ասելով՝ «Խնդիր էր դրված, այդ թվում՝ 44-օրյա պատերազմով, լուծել Հայաստանի հարցը»։ Հո Թուրքիային ու Ադրբեջանին չի՞ ակնարկի, գլխին մահակով կտան։

Ու հենց այդ պատճառով, ըստ Փաշինյանի, մեզ ուժեղ բանակ պետք չէ ու իր կարճ խելքով իբր հարցը սրում է՝ «Ասում ենք՝ ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ բանակ»։ Առաջին հերթին քեզնից ու քո վախվորած տերերից ուժեղ, որ ոչ դու, ոչ քեզ նմանները ռիսկ անգամ չանեն հայտարարելու, թե «ՀՀ-ի օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա»։ Բա անձամբ դու ինչացու ես, որ նման խնդիր չկա։

Ադրբեջան և Թուրքիա

Ու մինչ Հայաստանից խաղաղաություն են մուրում, Բաքուն ու Անկարան հզորացնում են համատեղ ներուժը։ Պաշտոնական այցով Բաքու է մեկնել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Յաշար Կադիօղլուն, որը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։ Իսկ նրանց հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ զորավարժությունների ակտիվացման կարևորությունը։ Պարզ չէ, թե ինչ զորավարժությունների մասին է խոսքը։ Միայն պարզ է, որ մեր պատկերացրած «խաղաղությունը» իրականության հետ կապ չունի։

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը մասնակցող ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպում չի նախատեսվում։ Թե ինչ հանդիպումներ է ունենալու Արարատ Միրզոյանը, բայց պարզ է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության արդի հարցերը, ինչպես նաև թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի հերթական պահանջը, ինչպես խոստացել են, ժամանակին իրականացնել։ Արդարադատության նորանշանակ նախարարը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ «Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում»։

Իսկ մեր ՊՆ-ն ինչով է զբաղված

Հայաստանի ապառազմականացման ու Փաշինյանի՝ զենքով ՀՀ սուվերեն տարածքները հետ չբերելու ֆոնին՝ մեր ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմի զինծառայողները ատեստավորման քննություններ են հանձնում։ Մարդու մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում այս երկու զուգահեռ իրականությունների համադրությունից։

Իսկ է՞լ ինչ են անում ՊՆ-ում։ Դե գնում են ԱՄՆ։ Ու կարելի էր ենթադրել, թե քննարկվում են համագործակցության ուղիներ, բայց չէ։ Ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ մեր քննարկման թեման ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի ձևավորման հարցն է։

Սա կոչվում է «խաղաղության» ենք պատրաստվում։

Հայաստան-Արևմուտք ու Հայաստան-ՌԴ

Այն ընթացքում, երբ Փաշինյանն իրեն պատռում է Հայաստանի հանդեպ գործընկերների պարտականությունների «չկատարման» մասին, այդ կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ասում է, որ Հայաստանի նկատմամբ կազմակերպության բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Նրա խոսքով` Հայաստանի և կառույցի միջև հարաբերությունների վերջերս ձևավորված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ Ըստ էության, Հայաստանն այսօր որևէ քննարկման չմասնակցելով ու փաստաթղթերի վավերացմանը խոչընդոտ չհանդիսանալով՝ յուրահատուկ կերպով սպասարկում է դրա շահերը։ Իսկ բոյկոտն ավելի շատ նեղացած աղջկա տպավորություն է թողնում։

Բայց ՀԱՊԿ-ը Հայաստանի և ՌԴ միջև հարաբերությունների լարվածության միակ կետը չէ։ Օրերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է խոսել այն մասին, որ Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի հարաբերություններն ու Հռոմի ստատուտի վավերացումը մի տեսակ «ներվ» են առաջացնում հարաբերություններում։ Պարզ է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարն այդքան «դուխ» չի ունենա՝ Պուտինին ձերբակալելու համար, բայց «կծմծելուն» դեմ չէ։

Փոխարենը հավատարմության երդում տալու մակարդակով սերտանում են հարաբերությունները Արևմուտքի հետ։ Ամերիկյան 74 հազար դոլարով էլ մեզ թուլափայ են գցում, թե բա Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար։ ԱՄՆ դեսպանն էլ շատ ակտիվ է ոչ միայն ուժայինների կուրացիայի հարցով, այլ նաև կրթության, որ վերջնականապես մեզ հետ սովորեցնեն մտածելու կարողությունից։ Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դեսպանը ինչ-ինչ դիտարկումներ է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Հետաքրքիր է, թե ո՞վ է ԱՄՆ դեսպանը, որ մասնակցի ներքին օրենսդրության մշակմանը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու քանի դեռ մուրացիկի ու ենթակայի դիրքերից ենք ներկայանում, այդպես էլ լինելու է։

ԱՄՆ-ն հովանավորո՞ւմ է վրացի ընդդիմադիրներին

Փոխարենը Վրաստանն է կատաղի դիմադրում ԱՄՆ-ի կողմից այդ պետության ներքին գործերին խառնվելուն։ Իսկ այն, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ Վրաստանը ենթարկվի իրեն, ապացուցել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարությունը, թե Վաշինգտոնը Թբիլիսիին հստակ հասկացրել է՝ մտահոգված է քայլերով, որոնք ձեռնարկվել են ԵՄ-ի հետ ավելի մեծ ինտեգրման ճանապարհից հեռանալու ուղղությամբ: Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

Հավաքական Արևմուտքը բնականաբար նույն մոտեցումն է շարունակում։ Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Գերմանիան էլ հայտարարել է, որ հրաժարվել է Վրաստանի ներկայիս կառավարության հետ վարկային համագործակցությունից։ Լիտվան էլ ասել է, որ պատրաստ է քաղաքական ապաստան տալ Զուրաբիշվիլիին։

Իսկ իշխանությունները պնդում են, որ «Ազգային մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը Վրաստանում նույնպես ձախողվեց։ Դրան զուգահեռ՝ Վրաստանի ՍԴ-ն չի ընդունել նախագահի հայցը ընտրությունների հակասահմանադրականության վերաբերյալ։ Այնպես որ, Վրաստանը դեռ շարունակում է դիմադրել, ու եթե կարողանա անցնել հունվարի 20-ը, կկարողանա նաև թույլ չտալ այլ պետությունների խառնվել իր ներքին գործերին։

Կկատարե՞ն Ուկրաինայի ցանկությունները

Իսկ ուկրաինական ճակատում իրավիճակը հօգուտ իր պետության փոխելու Զելենսկու բոլոր փորձերն ապարդյուն են։ Նույնիսկ նրա խնդրանքները ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ, հանդիպում են անտարբերության սառը պատին։ Ու թեև նա ասել է, թե «Կիևը ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս շուտ վերջանա, բայց կապիտուլյացիա չի լինելու», կարծես հենց վատթարագույն սցենարով էլ իրադարձությունները զարգանում են։ Դա երևում է նաև նրանից, որ ՆԱՏՕ-ն հերթական անգամ սառը ջուր է լցրել՝ ասելով, որ հիմա Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի կարող քննարկվել։ Բայց Վոլոդիմիրը ընդդիմանում է, թե բա «Կիևը չի ընդունի ՆԱՏՕ-ին անդամակցության որևէ այլընտրանք»։

Փոխարենն Արևմուտքը փող է տալիս՝ սնուցելով Զելենսկու անհագուրդ ցանկությունները։ Հավանաբար խնդրել 2025 թվականին պատերազմի համար 120 միլիարդ դոլար ստանալու նրա ցանկությունը Արևմուտքը կբավաարի։ Ավելին, Էնթոնի Բլինկենը Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական աջակցությունը, որն ամեն դեպքում քիչ հավանական է, որ բեկում կմտցնի իրավիճակում։

Արդյոք բան է փոխվում Թուրքիայի քաղաքականությունում

Թուրքական էքսպանսիվ արտաքին քաղաքականության ֆոնին, շատ հետաքրքիր դիվանագիտական փոփոխություններ են տեղի ունենում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այդ պետությունը նոր դեսպաններ է նշանակել Իտալիայում, Գերմանիայում, ԱՄԷ-ում, Հորդանանում և Ադրբեջանում։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջիին կփոխարինի թուրքական ”Маариф” հիմնադրամի նախագահ Բիրոլ Աքգյունը։

Ակնհայտ, Թուրքիան ինչ-որ փոփոխությունների մեջ է, որոնք մեծ մասամբ պայմանավորված են  աշխարհաքաղաքական շարժերով։

Այնուամենյանիվ երկխոսում են

Հենց այդ աշխարհաքաղաքական շարժեորվ է պայմանավորված այն, որ արտաքին հակամարտության ֆոնին, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որոշ հարցերով երկխոսում են։ է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը ասել է, որ ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են Ռուսաստանի հետ կապերը՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով։ «Որքան հասկանում եմ՝ համատեղ աշխատանքային խմբի հրամանատարը օգտագործել է թեժ գիծը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում մեր ուժերը աշխարհագրորեն գործում են միմյանց բավականին մոտ»,- նշել է նա: Ռայդերը իհարկե հրաժարվել է հրապարակել շփումների մանրամասները, սակայն նշել է, որ կողմերը «գործարկում են հաղորդակցման այս մեխանիզմը՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»:

Մերձավոր Արևելք

Իսկ Մերձավոր Արևելքում կրակը չի դադարում։ Այդ մասին է հայտարարել նաև Իսրայելի վարչապետը՝ ասելով, որ Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ։ Հենց այս տրամաբանությամբ Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին։ Ավերածությունների ու զոհերի թիվն ամեն օրվա հետ ավելանում է, ու Լիբանանի առողջապահության նախարարության հայտնած տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի հարվածներից մեկ տարում ավելի քան 4000 զոհ է գրանցվել։

 

Չի հանդարտվում իրավիճակը նաև Սիրիայում։ ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպում մարտերի հետևանքով 150 հազար փախստականի մասին։ Ասադի իշխանությունը շարունակում է Իրանի և Ռուսաստանի աջակցությամբ փոքր հաղթանակներ գրանցել։ Եվ ամեն օրվա հետ Թուրքիայի հետաքրքրությունը՝ տարածաշրջանային էսկալացիայի մասով էշլ ավելի է ընդգծվում, ինչն էլ արձանագրում են բոլոր մասնագետները։ Ըստ Վարուժան Գեղամյանի՝ «Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետություն ձևավորելու ծրագիրը»։

Ահաբեկիչների ուժերի թուլացման ֆոնին՝ Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է Ասադի հետ երկխոսելու Էրդողանի պատրաստակամության մասին։ Ինչպես միշտ, թուրքական գործոնը խեղճանում է, երբ հանդիպում է հակազդեցության։

 

 

 

 

 

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն