Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին է հանձնել «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին է հանձնել «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, որը Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևն է, հայտնում է ՀԱՍԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը: Պարգևատրման մասին որոշումը ստորագրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բեգլովին երախտագիտություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և ցուցաբերվող աջակցության համար: Պարգևատրումը տեղի է ունեցել Սուրբ Եկատերինա եկեղեցում՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի գլխավոր հայկական եկեղեցում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն