Փաշինյանը հայոց պետականությունը տանում է դեպի կոլապս

 

Փաշինյանն երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի և պայքարում է սեփական ժողովրդի դեմ։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանը հայոց պետականությունը տանում է դեպի կոլապս։ Փաշինյանն ու ՔՊ-ականները տարիներ շարունակ երկիրը բաժանեցին սևերի ու սպիտակների, ներկաների և նախկինների, հայաստանցիների և ղարաբաղցիների, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին և հիմա վտանգի տակ է Սյունիքը։

ՔՊ-ականների քայլերի արդյունքում ՀՀ հպարտ քաղաքացիներն աղքատանում են՝հայկական տնտեսությունը կոլապսի մեջ է և եթե փաշինյանական կլանը շարունակի ԵՄ-ին անդամակցության մասին կեղծ թեզեր տարածել, ապա ՀՀ-ին դուրս են հանելու նաև ԵԱՏՄ-ից, իսկ դա հայկական տնտեսության կործանում է նշանակում։

Փաշինյանն ու թիմը կատարում են Արևմուտքի պատվերները՝ՀՀ-ից փորձում են կերտել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝դրանից բխող աղետալի և հայակործան հետևանքներով։

ՀՀ-ն բազմաթիվ թելերով՝ռազմաքաղաքական և տնտեսական կապված է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ՝հայ-ռուսական կապերի խզումը հանգեցնելու է հայոց պետականության վերջնական կազմաքանդման։

Թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն օր սպասում է, թե երբ են վերջնականապես խզվելու հայ-ռուսական կապերը, որպեսզի լայանածավալ հարձակում իրականացնեն ՀՀ-ի վրա՝Սյունիքով Զանգեզուրի միջանցք ստեղծելու և հայոց բանակին ևս մեկ հարված հասցնելու համար։

Արևմուտքը բացահայտ հայտարարում է, որ նրանք զորք չեն ուղարկելու Հայաստան և չեն պաշտպանելու Սյունիքը՝ադրբեջանական նոր հարձակման ժամանակ։

Փաշինյանն ու թիմը կրկին անգամ ստում են ՀՀ քաղաքացիներին՝Արևմուտքը ՌԴ-ին այլընտրանք չէ և նրանք չեն պատրաստվում խզել կապերը իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի և նավթագազային գործընկեր՝Ադրբեջանի հետ հանուն հայկական շահերի։

Հայոց պետականության փրկության միակ ելքը՝համազգային պայքարով Փաշինյանին հեռացնելու մեջ է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն