Սպանիք թողիք, վարորդին դարձրել եք թշնամի, 50 դրամի բոյկոտ եք անում. լարված իրավիճակ ավտոբուսներում

Փաշինյանը Հայաստանը հասցրել է դեմոգրաֆիկ աղետի շեմին

Հայաստանը տարեցտարի ծերանում է։ Մենք ունենք բավականին մեծ նվազում ծնելիության մասով։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանը Հայաստանը հասցրել է դեմոգրաֆիկ աղետի շեմին։ Տարիներ շարունակ ՀՀ-ից արտագաղթը չի դադարում՝ցածր է ծնելիության մակարդակը, արտագաղթը նիկոլական Հայաստանից չի դադարում, իսկ երիտասարդությունն ապագա չի կապում ՀՀ-ի հետ։ Ցածր ծնելիությունը, մեծ արտագաղթն ու բարձր […]
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ վճռի հրապարակումը հետաձգվել է․ պաշտպան

Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ վճռի հրապարակումը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։ «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը (նախագահող` Սևակ Համբարձումյան) որոշման կայացումը հետաձգել է 10 օրով: Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»,-ասվում է հրապարակման մեջ։
Ժողովուրդն իրականացնելու է իր բոյկոտը, իշխանությունը քշելու է իր ավանակը, պետք է լսեն ժողովրդին. Հայկ Մարության
Կանխիկին վերադառնալու մասին մենք բնականաբար չենք խոսում, բացառվում է, իմ օրոք ենք սկսել այս միասնական համակարգի ներդրումը, ամեն բան արդեն պատրաստ էր, երբ ՔՊ-ն ինձ հեռացրեց քաղաքապետի պաշտոնից և, ցավոք սրտի, դա որ 2022 թվի սկզբից պետք է տեղի ունենար, սկսվեց 24-ին՝ երկու տարի հետաձգեցին այս ռեֆորմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին […]
Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների, այդ թվում՝ Գուրգեն Արսենյանի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների, այդ թվում՝ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպմանը քննարկվել են արդի գլոբալ և տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում:
Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն ու Վահե Ղազարյանն ԻԱԿ 2024 թվականի սև ցուցակում են

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան Սև ցուցակում են հայտնվել` Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Երևան քաղաքի կենտրոն […]
ՀՅԴ ներկայացուցիչներն ու Արամ Ա-ն քննարկել են Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունները

Անթիլիասի Մայրավանքում փետրվարի 1-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետնին։ Հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների […]
Իրազեկում՝ փետրվարի կենսաթոշակի վճարման վերաբերյալ

2025 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է փետրվարի 3-ից։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են․ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի […]
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկվում են որպես Պուտին-Թրամփ հանդիպման հավանական վայրեր. Reuters

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկվում են որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանից երկու իրազեկ աղբյուրներ։ Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելություններ են կատարել Սաուդյան Արաբիա և ԱՄԷ։ Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը հայտնել է, որ Մոսկվան առայժմ չի աջակցում այդ վայրերում հանդիպում […]
Ռոմանոս Պետրոսյանը սխալվում է․ Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 590 հազար դրամ է. Factor.am

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պնդելով, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանն այս թեմային անդրադարձել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հեղափոխական արժեքների մեջ է տեղավորվում այն, որ Գարիկ Սարգսյանը կողմ […]
Հետաքրքիր է քաղաքապետարանի զեկույցը, թե 300 դրամանոց տոմս քանի հոգի է գնել. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու համախոհները շարունակում են բոյկոտի գործողություններ իրականացնել տրանսպորտի թանկացման դեմ։ «Այսօր բոլոր քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն երթևեկելու 100 դրամով, երթևեկում են 100 դրամով, ժողովրդի պահանջը իրականացել է»,-ասաց Մարությանը։ Նա նշեց, որ հետաքրքիր կլինի քաղաքապետարանի զեկույցը, թե 300 դրամանոց տոմս քանի հոգի է գնել։
Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել պետական կառավարման համակարգի ցանկացած օբյեկտում կատարել վերահսկողություն, այդ թվում՝ իր աշխատակազմում. Ռոմանոս Պետրոսյան

Չի կարող հետհեղափոխական Հայաստանում, մասնավորապես` վարչապետին վերապահաված վերահսկողական լիազորություններ իրականացնող կառույցը սարքոցիներ անի, նման բանը բացառում եմ: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետարանում չարաշահումների հետ կապված կարծիքներ կային, որ ՊՎԾ-ն սարքել է մարզպետարանի գլխին: «Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի ընդհանուր առերևույթ խախտումների չափն էր, որի […]
Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երեկ՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի տղեկություններով, քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի […]
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Նա ծանր վիրավորում էր ստացել այսօր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյունից, գրում է ՏԱՍՍ-ը: Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ նա կլինիկական մահ է տարել: Ըստ թելեգրամյան ալիքների՝ շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք կամ նռնակ է տեղադրված […]
Եթե մենք սկսենք մտածել 26-ի ընտրությունների մասին, կարող է հետո Էրդողանի ու Ալիևի ընտրություններին մասնակցենք. Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ամենաարդյունավետ ճանապարհն իշխանափոխության՝ համաժողովրդական ակտիվ օրինական անհնազանդությունն է: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ ժողովուդրը դուրս կգա փողոց: «Քանի՞ անգամ է դուրս եկել. և՛ «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ դուրս եկավ, և «Դիմադրություն» շարժման ժամանակ դուրս եկավ, և Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ դուրս եկավ: Էլի […]
Հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Ավետիսյան դպրոցը՝ Փայլանի կողմից դպրոցում թուրքական քարոզչություն անելու մասին

Ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի «Թուրքական քարոզչություն Երեւանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ» վերնագրով ս.թ. փետրվարի 2-ի հրապարակմանը, որն իր հերթին արտատպվել է նաեւ այլ լրատվամիջոցների կողմից, հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, ինչպես նաեւ վերնագիրը պարունակում են ակնհայտ զրպարտություն եւ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ավետիսյան դպրոցը: «Հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները […]
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ս/թ․ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ծառայությունը […]
Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու […]
Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունը

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի։ 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հաստատել են տարածվող տեղեկությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է «վթարային կանգառ» բռնակը, […]
Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է հորս համար, նա ասել է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը. Ռուբեն Վարդանյանի որդի

Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը որոշ կրճատումներով: Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես, […]
Պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել հայ-ադրբեջանական բանակցությունների առաջխաղացմանը. Իրանի ԱԳՆ

Կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար. այս մասին, ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: «Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և դիվանագիտական փոխանակումները վերջին օրերին շատացել են։ Մենք նախկինում հայտարարել ենք և կրկին շեշտում ենք, որ […]
Հայաստանը հասել է անվերադարձի կետի. գեներալը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակը Հայաստանում

«ԲՆԱԳԻԾ» հաղորդման նախորդ թողարկման ընթացքում անդրադարձել էինք Հայաստանից բնակչության արտահոսքին։ Այսօրվա թողարկումը նվիրված է ժողովրդագրական խնդրին։ Մեր երկրի բնակչությունը արագորեն ծերանում է։ Հայաստանը հասել է անվերադարձի կետի։ Գործող վարչախումբը ունակ չէ պաշտպանելու մայրությունն ու մանկությունը։ Հայաստանի բնակչության ծերացումը զգալի կերպով արագացել է հետխորհրդային շրջանում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում միջին տարիքը 1990 թ-ին եղել է 25,7 […]
ՀՀ-ի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները

Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը […]
Համամիտ ենք ԶՊՄԿ աշխատակիցների հետ, աշխատավարձերի բարձրացումն ավելի կտրուկ պետք է լինի, նրանց պահանջը պետք է բերենք օրինական դաշտ. Ճյուղային արհմիության նախագահ

Բանակցություններ են ընթանում, և մենք փորձելու ենք այսօր գործընթացը դնել իրավական հիմքերի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին: «ժողովրդի, աշխատողների ցասումը դնելու ենք իրավական հիմքերի վրա: Ավելի շուտ փորձելու ենք դնել, որ այդ պահանջն ըստ […]
Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած […]
Արտակարգ դեպք` մետրոյում. 5 անձ ձերբակալվել է

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում […]
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում 247 արտակարգ պատահար է գրանցվել

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 192, քարաթափման, բնական հրդեհի, որոնողափրկարարական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 1-ական, պայթյունի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 130, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 19, […]
Փաշինյանը Հայաստանից կերտում է հակառուսական պլացդարմ
Փաշինյանը վատթարացրել է Հայաստանի հարաբերություններն ողջ աշխարհի հետ։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանը Հայաստանից կերտում է հակառուսական պլացդարմ։ Հանուն Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի Փաշինյանն ու թիմը ՀՀ-ից կերտում են հակառուսական և հակաիրանական պլացդարմ, սակայն դրա դիմաց Արևմուտքը ՀՀ-ին չի տալիս ոչ տնտեսական, ոչ ռազմաքաղաքական աջակցություն կամ այնպիսի դիվիդենտներ, […]
Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում նրանց ելույթներից. ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ […]
ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը Գերմանիայում մասնակցում է ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զnրավարժությանը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական […]
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ […]
Փաշինյանը հայոց պետականությունը տանում է դեպի կոլապս

Փաշինյանն երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի և պայքարում է սեփական ժողովրդի դեմ։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանը հայոց պետականությունը տանում է դեպի կոլապս։ Փաշինյանն ու ՔՊ-ականները տարիներ շարունակ երկիրը բաժանեցին սևերի ու սպիտակների, ներկաների և նախկինների, հայաստանցիների և ղարաբաղցիների, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին և հիմա վտանգի տակ […]