Փաշինյանը վատթարացրել է Հայաստանի հարաբերություններն ողջ աշխարհի հետ։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանը Հայաստանից կերտում է հակառուսական պլացդարմ։ Հանուն Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի Փաշինյանն ու թիմը ՀՀ-ից կերտում են հակառուսական և հակաիրանական պլացդարմ, սակայն դրա դիմաց Արևմուտքը ՀՀ-ին չի տալիս ոչ տնտեսական, ոչ ռազմաքաղաքական աջակցություն կամ այնպիսի դիվիդենտներ, որոնք կփոխհատուցեն հայ-ռուսական կապերին։
Արևմուտքը ցանկանում է հենվելով ՔՊ-ականների վրա խզել հայ-ռուսական դաշնակցային կապերը՝ՀՀ-ն դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց, ինչպես նաև թույլ չտալ հայ-իրանական կապերի ամրապնդումը։
Դա հանգեցնում է նրան, որ Փաշինյանն ու թիմը հանուն սեփական աթոռների պատրաստ են կյանքի կոչել արևմտյան գեոպոլիտիկ ծրագրերը, որոնք հանգեցնում են հայոց պետականության թուլացման և Հարավային Կովկասում ուժեղանում են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը։
Ադրբեջանը Փաշինյանին պահանջների ցուցակ է ներկայացրել, ինչն էլ ՔՊ-ականները հնազանդ կատարում են։ Այսինքն, հանուն սեփական իշխանության պահպանման ՔՊ-ականներն Երևանից պատրաստ են սպասարկել ցանկացած ուժի և կենտրոնի շահեր։
Կազմաքանդելով հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը Փաշինյանն ու թիմը չի կարողանում ստեղծել այդ հարաբերություններին այլընտրանք՝ԵՄ-ին ՀՀ-ն երբեք չի անդամակցելու, ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկել Սյունիքը պաշտպանելու համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող դառնալ ՀՀ-ի գործընկերը, քանի որ նրանց նպատակը հայոց պետականության ոչնչացումն է։
Եթե ՀՀ քաղաքացիներն ոտքի չկանգնեն Փաշինյանն ու թիմը շարունակելու են սպասարկել օտար շահեր՝հանուն սեփական աթոռների։
Հայոց պետականությունը մեծ տեմպերով գլորվում է անդունդը՝ելքն օր առաջ իշխանափոխության և պրոֆեսիոնալ թիմի իշխանության գալու մեջ է։

































