Փաշինյանը Հայաստանը հասցրել է դեմոգրաֆիկ աղետի շեմին

Հայաստանը տարեցտարի ծերանում է։ Մենք ունենք բավականին մեծ նվազում ծնելիության մասով։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանը Հայաստանը հասցրել է դեմոգրաֆիկ աղետի շեմին։ Տարիներ շարունակ ՀՀ-ից արտագաղթը չի դադարում՝ցածր է ծնելիության մակարդակը, արտագաղթը նիկոլական Հայաստանից չի դադարում, իսկ երիտասարդությունն ապագա չի կապում ՀՀ-ի հետ։

Ցածր ծնելիությունը, մեծ արտագաղթն ու բարձր մահացությունը ՀՀ-ն դասել են ծերացող երկրների շարքում։ Դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ՀՀ ադրբեջանցիներով բնակեցնելու և ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքը փոխելու համար։

ՔՊ-ականները ՀՀ-ի դեմոգրաֆիային մեծ հարված են հասցրել՝44-օրյա պատերազմի աղետալի արդյունքների հետևանքով հազարավոր երիտասարդներ զոհվեցին կամ դարձան հաշվանդամ՝հայոց գենոֆոնդը թաղվեց գերեզմաններում։

Փաշինյանն ու թիմը չունեն ոչ քաղաքական կամք, ոչ գիտելիքներ դեմոգրաֆիկ իրավիճակը շտկելու համար։ Միլիոնավոր դոլարներ ուղղվում են ոչ թե դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավմանը, այլ ՔՊ-ականների պարգևավճարներին և արտասահմանյան այցերին։

ՀՀ աստիճանաբար ծերանում է, իսկ դա ազգային անվտանգության թիվ մեկ մարտահրավերն է։ Աշխատուժը, մոբռեզերվն արտագաղթում է՝դա նշանակում է, որ մոտակա 5-10 տարվա ընթացքում հայկական տնտեսությունը վերածվելու է փլատակների, իսկ բանակը՝թուլանալու է։

Ադրբեջանը սպասում է հարմար գեոպոլիտիկ իրավիճակի՝ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու և հայկական հարցը վերջնականապես փակելու համար։

Ազգային աղետը կանխելու համար ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝Փաշինյանի օրոք հայոց պետականությունը վերածվելու է թուրքական վիլայեթի։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն