ՀՅԴ ներկայացուցիչներն ու Արամ Ա-ն քննարկել են Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունները

Անթիլիասի Մայրավանքում փետրվարի 1-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետնին։

Հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները, Միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն