Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ին մեկուսացնելու քայլեր է ձեռնարկում։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող է անցնել նաև Իրանի տարածքով։ Ադրբեջանն այդ քայլով մեսիջ է ուղարկում Փաշինյանին և թիմին, որ Սյունիքով միջանցք չտրամադրելու պարագայում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանը մնալու է փակ, իսկ Ադրբեջանը դեպի Նախիջևան ճանապարհ կկառուցի Իրանի տարածքով։
Ադրբեջանն օգտվելով ՔՊ-ականների դիլետանտիզմից և հակառուսականությունից խորացնում է կապերը թե ՌԴ-ի, թե Իրանի հետ՝էներգետիկ-տրանսպորտային ոլորտներում։ Ադրբեջանով է անցնելու ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծն ու գազատարը։
Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է Իրանով լոգիստիկա ունենալ դեպի Նախիջևան և Թուրքիա՝շրջանցելով Սյունիքը։
Դա դիտարկվում է, որպես այլընտրանքային քայլ, եթե ՔՊ-ն չտրամադրի Զանգեզուրի միջանցք։ Սակայն Բաքուն՝գեոպոլիտիկ հարմար պահի դեպքում կարող է Սյունիքով Զանգեզուրի միջանցքը բացել նաև ռազմական ճանապարհով։ Եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը մեծ պատերազմ սկսեն Իրանի դեմ, ապա այդ դեպքում Իրանն այլևս չի կարողանալու պաշտպանել Սյունիքն ու դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական միացյալ զորքը։
ՀՀ-ում պետք է օր առաջ տեղի ունենա իշխանափոխություն՝Փաշինյանն ու թիմն ոչինչ չեն անում հայ-իրանական կապերի խորացման ուղղությամբ՝Հյուսիս-Հարավ ծրագիրը արդեն մի քանի տարի է կյանքի չի կոչվում։
Ադրբեջանը ցանկանում է մեկուսացնել ՀՀ-ին նաև Իրանից՝նորանոր ադրբեջանամետ զիջումներ ՔՊ-ից կորզելու համար։


































