Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի հայտարարությունը

Էր Ռիադում անցկացված հանդիպմանը Մարկ Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը, և Մոսկվան համաձայն է դրան։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են եղել, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական ոլորտներում և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ Հիմքեր կան […]

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է: Հայտնում են Կառավարությունից: Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին: Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը […]

Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել

Այս պահին արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարան են հրավիրել Փրկարար ծառայության աշխատակիցների:  Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկատվություն է ստացվել, որ կալանավորի ձեռնաշղթաները դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս պահին փրկարարները շտապում են Կոտայքի մարզի դատարանի Չարենցավանի նստավայր :

Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիոն՝ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո

Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը երկար ժամանակ կպահանջի և բարդ ու ինտենսիվ դիվանագիտություն. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, Էր Ռիադում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի: ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ հակամարտության դադարեցումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, պայմանները պետք է լինեն […]

4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ

Երեկվա դրությամբ աշխատանքից ազատվել են 4 վարորդ և միաժամանակ 4 վարորդ նկատողություն են ստացել մեր սիրելի բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը: «Բոյկոտը շարունակվում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ավագանու անդամները համացանցում և տարբեր լրատվամիջոցներով պնդում են, որ տրանսպորտի վարորդներն իջեցնում […]

Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան

Աշխատանքային պայմանագրով ասվում է, որ վարորդն իրավունք ունի ուղևորին միայն ասելու՝ մի՛ վճարիր կանխիկ, ուղևորին այլ բան հարկադրել՝ կլինի վճարելը, ավտոբուսից իջնելը կամ սպառնալը՝ վճարի, թե չէ չեմ վարի, վարորդն իրավունք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ «Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անձամբ հայտարարեց, որ անցնելու է […]

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա. Գեղամ Ստեփանյան

30 տարի շարունակ արցախցիներին Հայաստանում տվել են ՀՀ անձնագիր, բայց 2023 թվականի հոկտեմբերի 26–ին պարզվել է, որ այդ անձինք ՀՀ քաղաքացիներ չեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, կայացած քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Երբ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ–ն կայացրեց որոշում՝ արցախցիներին ճանաչելու ժամանակավոր պաշտպանված անձինք, հիմքում դրեց մի համաձայնագիր, որն իբրև […]

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ Սերգեյ Կոպիրկինի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել

Այսօր, փետրվարի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ադրբեջան-Պակիստան տանդեմն ուղղված է լինելու Հայաստան-Հնդկաստան դաշինքի դեմ

Պակիստանի վարչապետը և Ալիևը կստորագրեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի 24-ին կայցելի Ադրբեջան։ Բաքվում կստորագրվեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր։ Ադրբեջան-Պակիստան տանդեմն ուղղված է լինելու Հայաստան-Հնդկաստան դաշինքի դեմ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն ընդլայնում է ռազմաքաղաքական և տնտեսական կապերը միջուկային տերություն Պակիստանի հետ։ Ադրբեջանը կործանիչներ է գնել Պակիստանից՝ընդլայնվում […]

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Toyota Land Cruiser»-ը

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Mercedes» մակնիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գդանսկի մերձակայքում ծովի հատակից 15 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել

Լեհաստանի առափնյա պահպանությունը Գդանսկի ծոցում ծովի հատակին կոկաինի մեծ բեռ է հայտնաբերել, որի արժեքը սև շուկայում կարող է հասնել 60 մլն զլոտիի (15 մլն դոլար), հայտնում է RMF24-ը։ Կոկաինի բազմաթիվ փաթեթներ, որոնց շուկայական արժեքը կարող է հասնել 60 միլիոն զլոտի (15 միլիոն դոլար), Գդանսկի ծոցի հատակից հանվել են։ Մաքսանենգ բեռի հայտնաբերումը սկսվել է այն ժամանակ, […]

ՀՀ ՊՆ-ի պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Հայտնում են ՊՆ-ից: Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։

Ռուս-ամերիկյան բանակցությունները 4,5 ժամ անց ավարտվել են. ռուսական կողմն առաջին մանրամասներ է հայտնել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Դրանք տևել են 4,5 ժամ անց, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսական կողմը դրանք դրական է գնահետլ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հարգել միմյանց շահերը: Նա ընդգծել է, որ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն մերձենում են, բայց այդ մասին […]

Օվերչուկը Կասպից ծովի «հնգյակի» երկրներին առաջարկել է մերձենալ ԵԱՏՄ-ին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպից ծովի «հնգյակի» երկրներին առաջարկել է մերձենալ ԵԱՏՄ-ին. նա այս մասին ասել է Թեհրանում Կասպյան III տնտեսական ֆորումի շրջանակում: Նա նշել է, որ Իրանի մուտքը ԵԱՏՄ որպես դիտորդ երկիր օգնում է ամրապնդել տնտեսական կապերը տարածաշրջանում։ «Առաջարկում եմ Կասպյան հնգյակի մյուս երկրներին մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին»,- ասել է Օվերչուկը։ Կասպյան […]

Երևանի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր գողացած անձինք հայտնաբերվել են

Փետրվարի 16-ի ժամը 20.56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Հայտնում են ՆԳՆ-ից: Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել […]

Փաշինյանը Գորբաչովից ու Չաուշեսկուից լավ տղա՞ է, որ նրան հեռացնել չլինի. Հայրիկյանը հանրահավաքի է հրավիրում

Այս անգամ ես ոչ որպես ԱԻՄ նախագահ, այլ որպես անհատ, որը կարևոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի համար կարևոր խնդիրների հարցում, դիմում եմ քաղաքացիներին՝ եթե դժգոհ եք Նիկոլ Փաշինյանից, չդժգոհեն խոհանոցներում կամ անհատական հանդիպումներում, այլ ես այս հնարավորությունն եմ ընձեռնում նրանց: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով պատրաստվում է  […]

Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը 7 տարում 10 անգամ ավելացել է. Հրանտ Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է ոչ միայն այն, թե պետությունը որքան պարտք ունի, այլևթե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար: Հայաստանի պետական պարտքի չափը կազմում է 12 մլրդ դոլար, իսկ տոկոսների վճարման առումով երկրի ֆինանսական բեռը վերջին տարիներին աճել է 10 անգամ։ Այս մասին, Sputnik Արմենիայի փոխանցմամբ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ […]

Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են ՔԿ-ից: Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած […]

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը։ Միջնորդությունը մերժվեց։ Նշենք, որ  Տիրան Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։

Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական  եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին  անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։ Գրում է ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և […]

Ապարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները. Hetq.am

Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել  Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է  նաև Գլխավոր դատախազությունը: Գրում է Հետքը: Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. […]

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 15, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 11, ֆիզիկական ներգործության […]

Մենք գնացել ու նկարել ենք, որ Դեդո-Բաբոն իրենց տեղում են, իսկ բոլորը գրում էին, որ թnւրքը մեզ տարել է այնտեղ զբոսնելու. Սարգիս Գալստյանի կին

Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով: Այս մասին գրում է forrights.am-ը: Երեկ նա իր կնոջը՝ Մարգարիտա […]

Նիդեռլանդներն ու Հայաստանը ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Էդգար Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և հոլանդական «Այաքս»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի կարծիքով հավաքականի նոր գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան’տ Սխիպին ժամանակ է պետք` հայկական ֆուտբոլին հարմարվելու համար: «Անձնապես Ջոն վան’տ Սխիպին չեմ ճանաչում: Երբ ես էի «Այաքս»-ում, Սխիպը Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդեռլանդների հավաքականում: Կարծում եմ Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն […]

Սպասվում է ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի […]

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ի որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»: Նշենք, որ վերջինս զբաղեցրել է նաև ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը։

Գագիկ Ծառուկյանը թոռնիկ է ունեցել

Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է լույս աշխարհ եկել. ծնվել է թոռնիկս։ Ուզում եմ նրան մաղթել երջանկություն, որ մեծանա առողջ, ուրախ, դառնա լավ մարդ ու մեր երկրի լավ քաղաքացի։ Ես անկեղծ մաղթում եմ, որ իմ երկրի բոլոր ընտանիքներում լինի ուրախություն, […]

Փաշինյանն ու թիմը հարստացել են, իսկ հայ ազգը՝աղքատացել

ՀՀ-ում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ ԱՊՀ-ի ամենաաղքատ երկիրն է Հայաստանը։ Փաշինյանն ու թիմը հարստացել են, իսկ հայ ազգը՝աղքատացել։ ՀՀ հպարտ քաղաքացիները, ովքեր 2 անգամ ընտրել են թրքամետ ՔՊ-ական թիմին ամեն օր աղքատանում են և ափսոսում են, որ ընտրել են Փաշինյանին և նրա թիմին, սակայն արդեն ուշ է։ Փաշինյանական կլանը դարձել է […]

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ին մեկուսացնելու քայլեր է ձեռնարկում

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ին մեկուսացնելու քայլեր է ձեռնարկում։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող է անցնել […]

Մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, իսկ Արցախի վառելիքաքսուքային պահեստի պաթյունից մինչ այսօր որևէ հստակ տեղեկություն չկա․ Աբրահամյան

2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի հետևանքով 200-ից ավելի զոհ, 2 տասնյակից ավելի անհետ կորած ու շուրջ 300 տարբեր աստիճանի վնասվածքներ ունեցող ողբերգություն ունեցանք:  Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Զոհերից շուրջ 3 տասնյակը ՊԲ զինծառայողներ էին, իսկ զոհերի մեջ, առհասարակ, ուժային բլոկի ներկայացուցիչների […]