Պակիստանի վարչապետը և Ալիևը կստորագրեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի 24-ին կայցելի Ադրբեջան։ Բաքվում կստորագրվեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր։
Ադրբեջան-Պակիստան տանդեմն ուղղված է լինելու Հայաստան-Հնդկաստան դաշինքի դեմ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն ընդլայնում է ռազմաքաղաքական և տնտեսական կապերը միջուկային տերություն Պակիստանի հետ։ Ադրբեջանը կործանիչներ է գնել Պակիստանից՝ընդլայնվում են կապերը նաև էներգետիկ ոլորտում։
Հարավային Կովկասում ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքն, որն ուղղված է լինելու Հայաստան-Հնդկաստան-Իրան միության դեմ։ ՀՀ-ն վերջերս ընդլայնել է ռազմա-տեխնիկական համագործակցությունը Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը զինում է ՀՀ-ին, իսկ Պակիստանը՝Ադրբեջանին։
Հարավային Կովկասում գեոպոլիտիկ հակառակորդներ Պակիստանի և Հնդկաստանի միջև ընթանում է proxy war: ՀՀ-ն կարող է Իրանի տարածքով՝Պարսից ծոցով լոգիստիկ միջանցք ձևավորել դեպի Հնդկաստան և Հարավային Կովկասում կստեղծվի Հնդկաստան-Իրան-ՀՀ ռազմաքաղաքական և տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ միջանցք։
ՌԴ-ն ընդլայնում է ռազմական կապերը Իրանի հետ և այս առումով կարող է ստեղծվել հետաքրքիր գեոպոլիտիկ միություն՝ՌԴ-ՀՀ-Իրան-Հնդկաստան։
Այս ծրագրի կյանքի կոչումը հնարավոր է, եթե Երևանում իշխանության չլինի Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի պաշտպան Փաշինյանի իշխանությունը։
ՔՊ-ականները բոյկոտելու են ցանկացած ծրագիր, որտեղ կարող է ներգրավված լինել ՌԴ-ն՝դա թրքամետ խմբակն անում է Արևմուտքի հրահանգով։
ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում և հակազդի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ երկարաժամկետ ծրագրերին։
Սեդա Գևորգյան


































