Փաշինյանն ու թիմը հարստացել են, իսկ հայ ազգը՝աղքատացել

ՀՀ-ում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ ԱՊՀ-ի ամենաաղքատ երկիրն է Հայաստանը։

Փաշինյանն ու թիմը հարստացել են, իսկ հայ ազգը՝աղքատացել։ ՀՀ հպարտ քաղաքացիները, ովքեր 2 անգամ ընտրել են թրքամետ ՔՊ-ական թիմին ամեն օր աղքատանում են և ափսոսում են, որ ընտրել են Փաշինյանին և նրա թիմին, սակայն արդեն ուշ է։ Փաշինյանական կլանը դարձել է դոլարային միլիարդատերեր, իսկ ՀՀ քաղաքացիներն ապրում են աղքատության ճիրաններում։

ՔՊ-ական խմբակն ամեն օր նոր հարկեր և տուրքեր է հորինում, որպեսզի լցնի բյուջեն՝դրանով կազմաքանդելով տնտեսությունը, հարվածելով փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև աղքատացնելով ՀՀ քաղաքացիներին։

Սոցիալ-տնտեսական աղետ բերած ՔՊ-ական թիմն իր քայլերով հայաթափում է ՀՀ-ն։ Հասարակ քաղաքացիները չկարողանալով հոգալ իրենց առօրյա հոգսերը ստիպված են լինում արտագաղթել՝դրանով կատարվում է Ադրբեջանի և Թուրքիայի դարավոր երազանքը՝Հայաստան առանց հայերի։

Աղքատությունն ավելի սուր է դրսևորվում ՀՀ մարզերում և գյուղերում՝դա կարելի է տեսնել անզեն աչքով։ Մարզերում չկան աշխատատեղեր, իսկ գյուղերը ծերանում են՝երիտասարդությունը մեծ տեմպերով արտագաղթում է կամ արտերկիր կամ աշխատանք գտնելու հույսով տեղափոխվում է Երևան։

2018թ․-ից սկսած ոչ մի ՔՊ-ական չի արտագաղթել ՀՀ-ից, քանի որ նրանք վայելում են իշխանությունն ու միլիոններ են վաստակում՝ապագայում Արևմուտքում դրանք ծախսելու համար։

ՔՊ-ականներն ապագա չեն կապում ՀՀ-ի հետ, քանի որ ապագա կապելու պարագայում նրանք այսքան կործանարար ծրագրեր կյանքի չէին կոչի՝Արցախի հայաթափում, բանակի կրճատում, արտաքին պարտքի ավելացում և հայ-ռուսական կապերի խզման փորձեր։

ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն՝ նրանց փոխարեն ոչ ոք իրենց հայրենիքը չի փրկելու։ Փաշինյանական կլանի իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայ ազգից ու հայոց պետականությունից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն