Փաշինյան-Ալիև տանդեմին ձեռնտու չէ Արցախի ղեկավարության ազատ արձակումը

Ադրբեջանում այսօր դատում են հայերին,  ովքեր պայքարում են Արցախի և արցախահայերի իրավունքների համար։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյան-Ալիև տանդեմին ձեռնտու չէ Արցախի ղեկավարության ազատ արձակումը։ Ալիևը Բաքվում շինծու քրեական գործերով դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քանի որ նրանք 90-ականներին հաղթել են նրա հորն ու ազատագրել են Արցախն ադրբեջանական օկուպացիայից։ 

Ալիևն անձնական վրեժ է լուծում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից և հայ ազգից։ 

Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Երևան, քանի որ նրանք կարող են շատ բան պատմել Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությունների մասին՝Արցախը հանձնելու հետ կապված։

Բացի այդ, 2026թ․-ին ՀՀ-ում տեղի են ունենալու նոր ընտրություններ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, ինչը կհանգեցնի ՔՊ-ականների պարտության։

ՔՊ-ն ամեն ինչ անելու է՝օգտագործելու է վարչական լծակներն ու կոալիցիաներ է կազմելու տարբեր հակառուսական, արևմտամետ ուժերի հետ՝2026թ․-ին հաղթելու և թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելու համար։

ՀՀ քաղաքական ուժերն ու քաղաքացիները պետք է միասնական ճակատ ձևավորեն ՔՊ-ականներին հեռացնելու համար, քանի որ նրանք Երևանում սպասարկում են Էրդողան-Ալիև տանդեմի պանթուրքական շահերը։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Բաքվի հայ գերիները տուն են վերադառնալու և Ադրբեջանն այլևս չի համարձակվի սպառնալիքների լեզվով խոսել հայ ժողովրդի հետ։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն