«Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»․ Միրզոյանը Դելիում մեջբերել է Գանդիին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA). «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային երկխոսությանը: Շնորհակալ եմ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետներ […]

Կոտայքում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բախման հետևանքով […]

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշն աճել է՝ պայմանավորված շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացմամբ

Փետրվարին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշն աճել է՝ պայմանավորված շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացմամբ, ինչպես հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպության՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցը։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող մի շարք պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, փետրվարին միջինում 127.1 միավոր է կազմել, […]

Wildberries-ը գործարկում է նոր ծառայություն

Wildberries  առցանց առևտրի հարթակը գործարկում է նոր ծառայություն, որը թույլ է տալիս ծանրոցներ ուղարկել պատվերների ստացման կետերի միջև, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Ծառայությունը հասանելի է փորձնական ռեժիմով՝ Մոսկվայում Wildberries-ի 100 ստացման կետերից Ռուսաստանի այլ շրջաններ առաքելու համար: Առաջիկա ամիսներին ծառայությունը կսկսի ակտիվորեն ընդլայնվել ՌԴ-ում գործող կետերի ամբողջ ցանցով: Մի կետից մյուսը ծանրոց ուղարկելու համար պետք […]

Իշխանությունն արդեն սկսել է հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել. Նաիրի Սարգսյան

Իշխանությունն արդեն սկսեց հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար  Նաիրի Սարգսյանը: «ՊԵԿ-ը հայտարարել է, որ 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը, երբ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարագրի, […]

Շարունակվում են աշխատանքները COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ

Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ […]

Հայաստանն աշխարհում 1 շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է

Հայաստանն աշխարհում 1 շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է։  Այս մասին գրել է Հայաստանի շախմատի ակադեմիան: Հայաստանը ՖԻԴԵ- ի անդամ դարձել է 1992 թվականից, սակայն հայկական շախմատի պատմությունը սկսվում է 1934 թվականից, երբ երկրում անցկացվեց շախմատի առաջին առաջնությունը։ Հայաստանի առաջին չեմպիոնն է Հենրիկ Գասպարյանը, ով չեմպիոնի տիտղոսը պահպանեց 9 տարի։

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հայտնում են Դատական իշխանությունից: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ […]

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար. ՆԳՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Հայտնում են ՆԳՆ-ից: Այնուհանդերձ, անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Այն դեպքում, երբ անձնագրի […]

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյանը՝ Չեխիայի դեսպանին

Սրբուհի Գալյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա […]

Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ. Դանիելյան

Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։ յդպես էլ հասկանալի չէ՝ ինչու՞ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է […]

Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանը մնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ. միանձնյա որոշում է. Արմեն Ռուստամյան

Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ։ Այս մասին ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Պարզաբանենք Դավիթ Իշխանյանի պարագան, գիտեք, մեր ընկերը բանտարկված է, Բաքվի բանտում է, ունենք նաև լուրեր, որ առողջական խնդիրներ […]

Համբերությանս բաժակը լցվել է. Բալասանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր արձագանքել է Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ, Վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ , հայտարարելով  «Սև Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին: Առողջությանս հետ կապված և իմ ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տվյալ անձի […]

Որոշեցինք հնարավորինս մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր Երևանում ամբողջ կազմով։  Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ  է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ, նշված է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։ […]

Եթե 2018 թվականին հարցնեին ժողովրդին, կարող է 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա, ապա միայն շահի դիմաց կընտրի նրան. տնտեսվարող

Պարոն Պապոյանը խոսք տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար եկել ենք նորից ենք հավաքվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը: «Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տեռոր է լինելու, ազգի վրա տեռոր է լինելու, […]

Փաշինյանական թիմն Արցախը հանձնելու և հայաթափման խորհրդանիշն է

Այսօր ՀՀ-ում իշխանության են դիլետանտները, վախկոտներն ու շատ անգրագետ մարդիկ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանական թիմն Արցախը հանձնելու և հայաթափման խորհրդանիշն է։ ՔՊ-ի քայլերի արդյունքում Արցախն օկուպացվեց ադրբեջանական զորքերի կողմից, Արցախը հայաթափվեց, իսկ Սյունիքի հանդեպ սպառնալիքները միայն աճում են։ Փաշինյանի դիլետանտ, անգրագետ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում արտաքին պարտքը հասել է 13 […]

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժած

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]

Մենք Բրաբուս չունենք, մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք ենք դնում. տնտեսվարող

Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպելու պայմանավորվածություն ունենք, նամակը գրված է, պետք է օր նշանակեն, մի շարք հարցեր ենք դրել նախարարության հետ քննարկելու համար: Այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դժգոհող տնտեսվարողներից մեկը: «Ըստ երևույթին, մեր նախարարություններից ոչ ոք ինչ-որ իրավասություն չունի որոշում կայացնելու, առանց գերագույն հրամանատարի, ես այդպես եմ հասկանում: Էկոնոմիկայի նախարարն […]

Հայտնի է ԱԱԾ սպայի ձերբակալման պատճառը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ ներկայացվել էր կալանավորման միջնորդություն։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելք խափանման միջոցները: Քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանությանը հանցակցության (2003 […]

Դաստակերտ քաղաքում տուն է այրվել

Մարտի 10-ին, ժամը 04:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաստակերտ քաղաքի Հարությունյան փողոցում այրվում է տան տանիք: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել՝ 07։47-ին: Այրվել են տան (մոտ 100 քմ) փայտե պատշգամբը (մոտ […]

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբն Արցախի ԱԺ պատգամավորների հետ քննարկել է արցախահայության վերադարձի հարցը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող […]

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. Փաշինյան

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին, թելեգրամյան ալիքում  գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա: Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, […]

Շահումյան գյուղում այրվել է եղեգնուտ

Մարտի 9-ին, ժամը 15:11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան և  Փոքր Վեդի գյուղերի միջանկյալ հողատարածքներում։ Հրդեհը մեկուսացվել է […]

Փաշինյան-Ալիև տանդեմին ձեռնտու չէ Արցախի ղեկավարության ազատ արձակումը

Ադրբեջանում այսօր դատում են հայերին,  ովքեր պայքարում են Արցախի և արցախահայերի իրավունքների համար։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյան-Ալիև տանդեմին ձեռնտու չէ Արցախի ղեկավարության ազատ արձակումը։ Ալիևը Բաքվում շինծու քրեական գործերով դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քանի որ նրանք 90-ականներին հաղթել են նրա հորն ու ազատագրել են Արցախն ադրբեջանական օկուպացիայից։  […]