Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբն Արցախի ԱԺ պատգամավորների հետ քննարկել է արցախահայության վերադարձի հարցը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։

Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։ Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն