Ադրբեջանը ցանկանում է հասնել Հայաստանի ապառազմականացմանը

Պատերազմը հետաձգվեց մի քանի տարով՝մենք դեռ տեսնելու ենք պատերազմներ Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանը մեր ազգի պատմության մեջ ամենամեծ դավաճանն է։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանը մաս-մաս զիջում է հայոց պետականությունը՝Բաքվի թույլտվությամբ իշխանությունը պահպանելու և 2026թ․-ին վերարտադրվելու դիմաց։ Եթե խաղաղության, իսկ իրականում կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրվի՝դա ուղղակի զինաթափելու է Հայաստանը, թուլացնելու է հայոց պետականության ներուժն ու բթացնելու է հայ ազգի զգոնությունը։ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն և բաց սահմաններ ՀՀ-ի հետ՝նա ցանկանում է հասնել հայոց պետականության կազմաքանդմանն ու այն բնակեցնելու է ադրբեջանցիներով։

Ադրբեջանը՝Թուրքիայի պանթուրքական ծրագրերի կյանքի կոչողն է Հարավային Կովկասում կամ Անկարայի թուրն է ընդդեմ Հայաստանի, ՌԴ-ի և Իրանի։

Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, անցկացնում է զորավարժություններ տարբեր երկրների հետ և հայ ազգին շարունակում է ընկալել, որպես թշնամի և այդպես էլ դաստիարակում է սեփական ժողովրդին։

Արցախից հետո Բաքվի հաջորդ թիրախը Սյունիքն է և ինչքան էլ  Փաշինյանն ու ՔՊ-ն փորձեն հավաստիացնել ՀՀ քաղաքացիներին, որ զիջումների չեն գնա Սյունիքում՝փաշինյանական թիմին վաղուց ոչ մեկ չի հավատում։

Սյունիքի հայաթափումն ու ադրբեջանական օկուպացիան՝հայոց պետականության կործանումն են ազդարարելու։ Փաշինյանը պատրաստ է զիջել ամեն ինչ՝միայն ոչ սեփական աթոռը։

Միակ փրկությունը՝օր առաջ իշխանափոխությունն է, հակառակ պարագայում Հայաստանը գնալու է թրքացման ճանապարհով։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն