Պատերին տալով , հարվածելով գլխիս ու մեջքիս, թքելով վրաս, քաշելով ու պոկելով մազերս տեղափոխեցին պետի աշխատասենյակից. արցախցի երիտասարդ

Վանձորում բնկվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանը, ում ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները բռնության էին ենթարկել Fronttv-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր հետ տեղի ունեցած դեպքից. Տիգրան, կմանրամասնեք ի՞նչ էր ձեր հետ տեղի ունեցել Վանձորի ոստիկանության բաժնում. -Ինձ ուղեկցել են պետի աշխատասենյակ, շատ վատ էին խոսում ինձ հետ, «բեսպրիդելշիկների» պես, ասում էին՝ մի հերքի, որ դու […]

Ազգությամբ հայ և օտարազգի անձանցից կազմված հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով՝ կատարել է բնակարանային գողություններ

Քննչական կոմիտեից հայտնում են․ «2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն […]

Պետությունը 750 միլիոն դոլարի նոր և ավելի թանկ պարտք է վերցրել․ «Հետք»

«Հետք»-ը գրել է․ «Հայաստանը 750 մլն դոլարի նոր պարտք է ներգրավել։ «2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ»,- մարտի 14-ին հայտարարեց Ֆինանսների նախարարությունը։ Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 13 մլրդ դոլար է։ Սակայն, պարտքը միանգամից 750 մլն դոլարով չի […]

Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը (Զատիկը) այս տարի նշում է ապրիլի 20-ին: Տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։ Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով, ապրիլի 21-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային։

11 Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին

Մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» մանկատանը երեխայի դի կա։ Մանկատուն են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ովքեր պարզել […]

Օդի աղտոտվածությունից ելնելով՝ լավ կլիներ էլեկտրական մեքենաները ծառայողական լինեին, պետբյուջեն էլ կլցվեր. Խաչատուր Սուքիասյան

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը լավ չի, ես կցանկանայի, որ էլեկտրական մեքենաներն ավելի շատ ծառայություն մատուցեին, քան ֆիզիկական անձանցը լինեին, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան, որ մեր էկոլոգիան չփչանար։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր […]

«Հիվանդ երեխաներիս բժշկի չեմ կարողանում տանել». երկու անչափահաս երեխաների միայնակ մոր նկատմամբ տնային կալանք է սահմանվել, պնդում է՝ պարեկներն են մեղավոր

Երկու անչափահաս երեխաների մայր Անջելիկա Ադամովան 2.5 ամսից ավելի է, տնային կալանքի տակ է գտնվում: 31-ամյա կինը Tert.am-ին պատմեց, որ ոչ մի ազգական չունի, երեխաները վատառողջ են, իսկ ինքը չի կարողանում նրանց նույնիսկ բժշկի տանել: Թե ինչու է երկու անչափահաս երեխաների միայնակ մոր նկատմամբ տնային կալանք սահմանվել, Անջելիկան պատմեց, որ ինքը խնդիրներ ունի Զեյթունի ոստիկանության […]

«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին

«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են՝ կախված վիճակում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց այս մասին՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։ «Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա.-ին՝ […]

Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը. ▪️Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է ▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույցներ ▪️Բացահայտվել է չհայտարարագրված 143 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի տնտեսական ապրանքների տեղափոխման դեպք ▪️Բեռնատարներից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 1250 կգ ընդհանուր քաշով […]

Դուրովը հաստատել է իր վերադարձը Դուբայ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հաստատել է, որ դատարանի թույլտվությամբ Դուբայ է վերադարձել Ֆրանսիայից: «Դատական գործընթացը շարունակվում է, բայց տանը լինելը հիանալի է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատավորներին, որ թույլ տվեցին դա տեղի ունենալ, ինչպես նաև իմ փաստաբաններին»,-թելեգրամյան իր ալիքում գրել է Դուրովը: Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական ​​հսկողության տակ՝ կապված իր […]

Լոռիում այրվել է խոտածածկ տարածք

Մարտի 17-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել […]

Փաշինյանի հորը նվիրված ֆուտբոլային մրցաշար է անցկացվել (տեսանյութ)

Իջևանում տեղի ունեցավ ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Այս ամսին հաղորդում է ՀՖՖ-ն: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

ԵՄ դիտորդներին Ադրբեջանն է պահում ՀՀ-Ադրբեջան սահմանին. կարող են ստորագրել պայմանագիրը և պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի. ԱԺ նախագահ

Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա իրենք են այդ դիտորդներին այլևս պահում ՀՀ-Ադրբեջան սահմանին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այն պահից, երբ Ալիևը կստորագրի պայմանագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ։ Եվ եթե «Խաղաղության  պայմանագիր»-ը ստորագրելուց հետո էլի հարձակում պետք է տեղի ունենա Հայաստանի վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ […]

Կարող ենք Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրություններն ուղղարկել փորձաքննության՝ հասկանալու համար, երկկողմանի տարածքային պահանջներ կա ՞ն. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի մշտական ոճն է, որ հայերն են կրակում, որ իբր իրենք ստիպված են պատասխան տալու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա […]

Եռաբլուրից ծաղիկներ գողшցածները բանտից ազատ են արձшկվել

Քննչական կոմիտեից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ ծնողների հետ հաշտության հիմքով: Կալանավորվածները Արմավիր բանտից ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ էր եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։

Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը: Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։ Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաեւ մի շարք մշակութային միջոցառումների։ Ադրբեջանում Շտայնմայերը հանդիպումներ […]

Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել

Արդեն հայտնել ենք, որ Վանաձորի ոստիկանության բաժնում բռնnւթյան է ենթարկվել արցախցի երիտասարդը: Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն և որ արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դեռևս հաղորդում չեն ստացել: Ավդալյանը միայն նշեց. […]

Անվտանգության երկաթբետոնե երաշխիքներ ենք պահանջելու, ներառյալ՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում կպահանջի, որ ապագա խաղաղության համաձայնագրի մաս կազմեն անվտանգության երկաթբետոնե երաշխիքները, ներառյալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների հրաժարումը Կիևին դաշինք ընդունելուց. այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Եթե խոսենք Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ապա, իհարկե, այն կունենա արտաքին ուրվագիծ, մենք կպահանջենք, որ անվտանգության […]

Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ. Նելլի Քոչարյան

Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը: EBRD TFP, FCI և ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարևոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով: Համաժողովին մասնակցել և «Current Barriers to Accessing Domestic and International Trade Finance» պանելային […]

Երևանում «Subaru»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Զ.-ն, իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ նախնական […]

Թրամփի նամակի բովանդակությունն առանձնապես չի տարբերվում նրա հրապարակային հռետորաբանությունից. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղարկած նամակի հիմնական կետերը առանձնապես չեն տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հրապարակային հռետորաբանությունից, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է SNN-ը։ «Առայժմ մենք պատճառ չունենք Թրամփի նամակը հրապարակելու համար։ Այն ամենը, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում այս նամակի վերաբերյալ, շահարկում է […]

Արարատում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենայով Ռանչպար գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարեկները […]

Հիմնական խնդիրը «միջանցքի» թեման է․ 3 կեղծ հաղորդագրությունը Սյունիքի ուղղությամբ hրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը նոր uադրանքների է նախապատրաստվում․ Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր […]

Թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել. Գոռ Ծառուկյան

Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել: Այս մասին […]

Կիրովականի ոստիկանության բաժնում բռնnւթյան է ենթարկվել արցախցի երիտասարդը

Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ […]

Հանրային գնումների ոլորտում օրենսդրությամբ պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման պայմանագրեր. ՊՎԾ վերահսկողության արդյունքում լուծվել է 79 պայմանագիր և նախաձեռնվել 9 քրեական վարույթ

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։ Հայտնում են ՊՎԾ-ից: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք […]

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու համար. դիվանագետների խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը: Վերստին հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ բանակցային իմիտացիա է […]

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. հակականոնական գործողություններն են պատճառը

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց […]

«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները

Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդ մասին ասված է ավիաընկերության Ֆեյսբուքի էջում: «Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։ Եթե ավիատոմսը ձեռք […]

Երևանում «Mercedes»-ը բախվել է ցուցանակին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնայով, Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս՝ Իսակովի հատման վայրում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել քարե պատնեշներին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի […]