Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել

Արդեն հայտնել ենք, որ Վանաձորի ոստիկանության բաժնում բռնnւթյան է ենթարկվել արցախցի երիտասարդը:

Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն և որ արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն։

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դեռևս հաղորդում չեն ստացել:

Ավդալյանը միայն նշեց. «Բնակարան ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կա մեկ տուժող»:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն