«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին

«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են՝ կախված վիճակում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց այս մասին՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։

«Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա.-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ»,- հայտնեց Նավիկյանը՝ հավելելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 49-ամյա կալանավորը մեղադրվում էր սպանություն կատարելու մեջ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն