Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։

Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաեւ մի շարք մշակութային միջոցառումների։

Ադրբեջանում Շտայնմայերը հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն