Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը ներկայացվում է, որպես խաղաղություն

Չկա խաղաղության փաստաթուղթ՝դա կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Փաստաթղթի ոչ մի կետ չի համապատասխանում հայերի շահերին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանը Հայաստանի կապիտուլյացիան ներկայացնում է, որպես խաղաղության պայմանագիր։ ՔՊ-ի ղեկավարն Ալիևին հերթական զիջումներն ու Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը ներկայացնում է, որպես խաղաղություն։ 

Եթե ՀՀ-ն ստորագրի ու կյանքի կոչի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ապա Հայաստանը չի ունենալու զինված ուժեր, տնտեսություն, արտաքին հարաբերություններ և վերածվելու է թուրք-ադրբեջանական կցորդի Հարավային Կովկասում։

Ալիևի պահանջների ցուցակն ունի սկիզբ, սակայն չունի վերջ՝անգամ սահմանադրության փոփոխությունից հետո Բաքուն չի ստորագրելու որևէ փաստաթուղթ։ Նրանք պահանջելու են անկլավները, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Զանգեզուրի միջանցք, հայոց բանակի թվաքանակի կրճատում և այսպես շարունակ։

Ադրբեջանի բոլոր հայակործան պահանջները կյանքի կոչելուց հետո Փաշինյանն ու նրա փողասեր թիմը սկսելու է բավարարել արդեն Թուրքիայի շահերը՝Արևմտյան Հայաստանից, Հայ դատից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության մասին մոռանալու տեսքով։

Թուրքիայի և Ադրբեջանի համար փաշինյանական կլանն Երևանում՝ռազմավարական դաշնակիցներ են, քանի որ զիջում են հայկական պետական, ազգային շահերն ու խզում են կապերը դաշնակից ՌԴ-ի հետ։

Փաշինյանն ու թիմը պետք է օր առաջ հեռացվեն համազգային պայքարով՝նրանց իշխանությունը հյուծում է հայոց պետականության ներուժը՝Հայաստանը հայաթափվում է, իսկ տնտեսությունը փլուզվում է։

ՀՀ քաղաքական դաշտը պետք է համախմբվի մեկ օրակարգի շուրջ՝Փաշինյանի և թիմի հեռացում, իսկ 2026թ․-ին պետականամետ կառավարության ձևավորում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն