Երևանում հերթական «Chevrolet»-ն է թալանվել

Երեկ՝ ապրիլի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով փողոցի 11 հասցեում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից մասեր են գողացել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 22-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 23-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մելքումով փողոցի 11 հասցեի բակում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է դիմացի թափարգելը, թվով 4 լուսարձակ, ազդանշանային համակարգ, պարկտրոնիկ համակարգը, «աբլիցվկան» և շարժիչի պաշտպանիչ թիթեղը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն