Արշակ Կարապետյանը ներկա է գտնվել Սոչիի Ալտմեծ գյուղի սուրբ Նարեկ եկեղեցում մատուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը 2025 թվականի ապրիլի 24-ին այցելեցին Սոչիի մերձակա Ալտմեց (Նոր Լույս) գյուղ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև։ Այս գյուղում ապրում է մոտ 300 մարդ, հիմնականում համշենահայեր, որոնց նախնիները գաղթել են Տրապիզոնի շրջակայքից սուլթան Աբդուլ […]

Արշակ Կարապետյանը ներկա է գտնվել Սոչիի Ալտմեծ գյուղի սուրբ Նարեկ եկեղեցում մատուցված Հայոց ցեղասպնության զոհերի հիշատակի պատարագին

Այսօր Սոչիի Ալտմեծ գյուղի սուրբ Նարեկ եկեղեցում պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպնության զոհերի հիշատակին, որին մասնակցում էին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, շարժման անդամները, Հայաստանի պարա հոկեի ֆեդերացիայի մարզիկներն ու տեղի հայկական համայնքը: Այնուհետև ծաղկեպսակ խոնարհվեց Հայոց Եղեռնի զոհերի հուշակոթողին: Սուրբ Նարեկ եկեղեցուն կից գործող թանգարանի հուշամատյանում գեներալ Կարապետյանը գրառում կատարեց և հայկական խորհրդանիշով […]

Երևանում հերթական «Chevrolet»-ն է թալանվել

Երեկ՝ ապրիլի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով փողոցի 11 հասցեում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից մասեր են գողացել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 22-ի ժամը 21:00-ից մինչև […]

Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. «Զիջողական քաղաքականության, նաև չափազանցեցված զգուշավորությունը միախառնելով, պարզապես  մեր իրավունքները կկորցնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հինգերորդ դարում մեր ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն, Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր։ Եվ մեր ժողովուրդը միաբերան […]

ՀՀ կառավարությունը մեզ չֆինանսավորեց, շնորհակալ ենք ՀՃՇ առաջնորդին՝ մեզ աջակցելու համար. Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյուլամիրյան

Պարա հոկեյի միջազգային փառատոնն անցկացվելու է 2025 թվականի ապրիլի 25-ից 30-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում, «Սիրիուս» Դաշնային տարածքում` Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի, Հոկեյի Մայրցամաքային լիգայի և այլ խոշոր մարզական կազմակերպությունների աջակցությամբ։ Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը Սոչի է ժամանել 2025 թվականի ապրիլի 23-ին։ Թիմին աջակցում է «Համահայկական ճակատ» շարժումը։ Սոչիի օդանավակայանում, Ռուսաստանի […]

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Հարգանքի տուրք եմ մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերին և իմ ցավակցությունը հայտնում նրանց թոռներին. այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։ «Մենք դեռ մեր սրտերում զգում ենք Օսմանյան կայսրության ավարտին հաջորդած պատերազմի տարիներին՝ […]

Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և Հայաստանի համար մնում է գոյութենական սպառնալիք. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի այդօր տարածած […]

Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ

98կգ քաշային արցախցի Արման Ավանեսյանը (մարտական սամբո) Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ է դուրս եկել: Կիսաեզրափակչում Արմանը 8: 0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հասանովին: Հիշեցնենք, որ  Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում (մարտական սամբո) նա դարձել էր արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Արմանը կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարինո Դուգանջիչի հետ։ Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Երևանի ժամանակով:

Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է չճանաչված Իսրայելի կողմից, ինչն ամոթալի է. The Jerusalem Post

Այս տարվա ապրիլի 24-ը հազվագյուտ և հզոր պահ է. վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի Հոլոքոստի հիշատակի օրը համընկել է Հայոց ցեղասպանության միջազգային ոգեկոչման օրվա հետ, գրել է The Jerusalem Post-ը՝ այս համընկնումը որակելով խորհրդանշական: «Համընկնումն ավելի քան խորհրդանշական է: Այն հրեաներին և հայերին խորը հնարավորություն է տալիս ճանաչելու իրենց տառապանքի, գոյատևման և արդարության և […]

Համահայկական Ճակատ Շարժման անդամները Ծիծեռնակաբերդ են այցելել

Համահայկական Ճակատ Շարժման անդամները, այսօր` ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 110֊րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպվել էր հայ ազգի բնաջնջում, մեկ ու կես միլիոն հայ սպանվեց։ Հիշենք և պահանջենք։ 

Մեր սուրբ նшհատшկների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունն ազգային միասնականության. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով. «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ․ 9.11): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն […]

Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը մեր սրտում. Վեհափառ

Վեհափառը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ապա լրագրողների հետ զրույցում կարճ ուղերձ փոխանցել: «Այսօր, սիրելինե՛ր, ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում: Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձրունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին […]

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն ցեղшսպшնшկшն ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-2023թթ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու […]

ՀՀ-ն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով․ ահա թե ինչպես պիտի վառ պահեն Ցեղաuպшնnւթյան զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, […]

ՀՀ-ի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և Ցեղաuպանnւթյան աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց […]

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց […]