Արշակ Կարապետյանը ներկա է գտնվել Սոչիի Ալտմեծ գյուղի սուրբ Նարեկ եկեղեցում մատուցված Հայոց ցեղասպնության զոհերի հիշատակի պատարագին

Այսօր Սոչիի Ալտմեծ գյուղի սուրբ Նարեկ եկեղեցում պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպնության զոհերի հիշատակին, որին մասնակցում էին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, շարժման անդամները, Հայաստանի պարա հոկեի ֆեդերացիայի մարզիկներն ու տեղի հայկական համայնքը: Այնուհետև ծաղկեպսակ խոնարհվեց Հայոց Եղեռնի զոհերի հուշակոթողին:

Սուրբ Նարեկ եկեղեցուն կից գործող թանգարանի հուշամատյանում գեներալ Կարապետյանը գրառում կատարեց և հայկական խորհրդանիշով հուշանվեր հանձնեց:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն