Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։  Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից ապագա ունի։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում»,- գրել է նա:

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը