Լսե՛ք, հերիք ա ինձ քննիչի տեղ դնեք. Փաշինանը՝ կոռուպցիայի մասին հարցից լարվեց

Հերի՛ք է մութ անկյուններում խոսեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, եկեք ուղիղ եթերում խոսենք, մեկն՝ ընդդեմ երեքի. Փաշինյան

Հերիք է կամ միամիտ կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք, լուրջ դեմքով բաներ պատմեք, բան ունեք ասելու, եկեք գնանք խոսենք ուղիղ եթերում, հերիք է գնաք մութ անկյուններում առանձնացված խոսեք: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ ՀՀ վարչապետն է հրահրել պատերազմը: «Ինչի՞ մասին եք […]
Սարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասին

Մենք հրապարակային ենք արտահայտել, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և դրա մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների: Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Այս […]
Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ Փաշինյան

Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, ապա կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրութjունների: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ պնդումը կապված է եղել նրա հետ, որ ես և մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ ու շփումներ ենք ունենում […]
Մայիսի 12-ից Կողբացու փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Վեհափառը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ […]
Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությանը

Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Լրագրողների հետ զրույցում նա հաստատեց, որ կգնա Ռուսաստանի Դաշնություն։ «Այո, գնալու եմ»,- նշեց Փաշինյանը։
ՆԳՆ-ն պարեկների համար 1 մլրդ 316 մլն 550 հազար դրամի (մոտ 3,5 մլն դոլար) 67 էլեկտրամոբիլ է ձեռք բերել

2025-ին 1 մլրդ 316 մլն 550 (մոտ 3,5 մլն դոլար) հազար դրամի էլեկտրամոբիլներ են ձեռք բերվել պարեկների համար: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցման, տեղեկացրել են ՆԳ նախարարությունից: ՆԳՆ-ից մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քանի՞ էլեկտրամոբիլ է ձեռք բերվել և ինչ գնով ու արտադրության և որ կազմակերպության միջոցով: «2025 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը համալրվել է […]
Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի […]
Մխիթարյանը որդու հետ նշել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3) նշել է խաղադաշտում՝ որդու՝ Համլետ Մխիթարյանի հետ։
Լուկաշենկոն Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ներում է շնորհել շուրջ 8,000 դատապարտյալի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ստորագրել է համաներման մասին օրենքը, որը կանդրադառնա գրեթե 8,000 դատապարտյալի վրա, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Շուրջ 8,000 մարդ կենթարկվի համաներման, բայց ոչ բոլորն են ազատ արձակվելու։ Որոշ դեպքերում խոսք ժամկետի կրճատման կամ պատիժը մեղմելու մասին է։ Համաներումը կտարածվի, օրինակ, 70 տարեկանից բարձր կամ […]
Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներ

Այսօր՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում ավտոկռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել: […]
Խորհրդային «Կոսմոս-482» միջմոլորակային կայանը մայիսի 9-10-ը մտնելու է Երկրի մթնոլորտ

Խորհրդային «Կոսմոս-482» միջմոլորակային կայանը, որը արձակվել է դեպի Վեներա 1972 թվականին, մայիսի 9-10-ը մտնելու է Երկրի մթնոլորտ, հաղորդում է «Ռոսկոսմոս»-ը։ Հավանականությունը, որ անկումը որևէ վնաս կպատճառի, չափազանց ցածր է, ընդգծել է պետական կորպորացիան։ Գրեթե կես տոննա կշռող սարքն այսքան տարի մնացել է Երկրի ուղեծրում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Վարչապետ Կոբախիձեն դարձել է «Վրացական երազանք»-ի նոր նախագահը

Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահը։ Նա նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին լքել է կուսակցության նախագահի պաշտոնը՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին։
Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի. Գալյան

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, […]
Արմավիրի Դաշտ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […]
ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ դարձան ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա վերջինս ևս նախկինում աշխատել է նախարարությունում՝ «Իրավական կրթության […]
Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

Խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այնպես որ յուրաքանչյուրն աշխատելու տեղ ունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Հարցին՝ ինչո՞ւ չեն նախաձեռնում փողոցային պայքար, Վարդանյանն ասաց. «Այս ընթացքում առնվազն երեք խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը «Հայրենիքի […]
Հայոց բանակի կազմաքանդումը ՔՊ-ի դիլետանտության խորհրդանիշն է

Այն բազան, որտեղ խորհրդային շրջանում միջուկային գլխիկներն էին պահում՝ հիմա վերածվել է անասնագոմի։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Հայոց բանակի կազմաքանդումը ՔՊ-ի դիլետանտության խորհրդանիշն է։ ՔՊ-ականներն իշխանության բերվեցին արտաքին ուժերի կողմից փողոցից՝ նրանք չունեին քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտները կառավարելու ոչ փորձ, ոչ գիտելիք, ոչ էլ սովորելու կամ ավելի պրոֆեսիոնալներին […]
Էջմիածնում բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող

Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր […]
50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում: Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին […]
Մեկ օրվա համար պատգամավորին հատկացվում է 22,000 դրամ, պարեկին՝ 11,000 դրամ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինվորին՝ 1,700 դրամ. Գեղամ Մանուկյան

Սերժանտը պատկերացվում է որպես ծնող զինված ուժերում, որովհետև ինքը զինվորների տեր ու տիրականն է դառնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Հիմա սերժանտին ասում են՝ դու աշխատավարձը ստանում ես, բայց նաև պետք է ատեստացիա հանձնես, վեց ամսվա կրթական փուլից հետո մի հատ էլ ստուգենք, դու իրոք կարող ես ավել գիտելիք ունենալ, […]
Հիմшր է նա, ով կարծում է, որ Պուտինը կանգ կառնի, եթե Ուկրաինայի որոշ տարածքներ զիջվեն խաղաղության համաձայնագրի շրջանակում. Բայդենը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո BBC-ին իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ գործող ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի վրա գործադրվող ճնշումը՝ հանուն խաղաղության տարածքները ՌԴ-ին զիջելու նպատակով, «ժամանակակից հանդարտացման քաղաքականություն» է։ Այս քաղաքականությունը համեմատվել է 1930-ականներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի վարած քաղաքականության հետ. վերջինս փորձում էր բավարարել Ադոլֆ Հիտլերի պահանջները՝ […]
Կարևորվել է Հայաստանի և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջև շարունակական համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու իր կառուցողական […]
Հավաստիացնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում փայլուն է կառավարում. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անլուրջ է վերաբերվում վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ «Շատ անլուրջ հարց է, որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու, դա անիմաստ աղմուկ է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։ Հարցին՝ ինչո՞ւ հարց չկա՝ որովհետև Փաշինյանը փայլո՞ւն է կառավարում՝ Արշակյանն արձագանքեց. «Այո՛, փայլուն կառավարում է, հավաստիացնում եմ՝ բոլոր ոլորտներում»։
Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլյացիա. Արշակ Սարգսյան

Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլյացիա։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը: «Եվ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի ծրագիր է հաստատվել,որի 6-րդ կետում՝ շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն բաժնում պարզ գրված է՝ Կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով կարևորվում են […]
Վրաստանում շրջանառության մեջ է դրվել 188,900 դոլար «արժողությամբ» կեղծ թղթադրամներ

Վրաստանում ձերբակալվել է երկու կեղծարար, որոնք Շիդա Քարթլի շրջանում շրջանառության մեջ են դրել կեղծ թղթադրամներ, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: Խոսքը 1,889 կեղծ 100 դոլարանոց թղթադրամի մասին է՝ ընդհանուր 188,900 դոլար «արժողությամբ», հայտնել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Ձերբակալվածներին սպառնում է 7-ից 10 տարվա ազատազրկում։
Զրույցներ են տարվել ավելին քան 50 անձի հետ, ստուգվել է շուրջ 20 մեքենա. անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Հայտնում են ՆԳՆ-ից: ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 170 փրկարարներ՝ այդ թվում […]
Ողբերգական դեպք՝ Երևանում․ ջերմային այրվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին «Այրվածքաբանական ազգային կենտրոն» «ջերմային այրվածք բոցով, դեմքի, գլխի պարանոցի, իրանի զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգի, մարմնի մոտ 20 տոկոս, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխված տղամարդն ապրիլի 10-ին մահացել է։ Պարզվել է, որ տղամարդը Արարատի մարզի […]