Հավաստիացնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում փայլուն է կառավարում. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անլուրջ է վերաբերվում վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

«Շատ անլուրջ հարց է, որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու, դա անիմաստ աղմուկ է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ հարց չկա՝ որովհետև Փաշինյանը փայլո՞ւն է կառավարում՝ Արշակյանն արձագանքեց. «Այո՛, փայլուն կառավարում է, հավաստիացնում եմ՝ բոլոր ոլորտներում»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն