Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլյացիա. Արշակ Սարգսյան

Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլյացիա։ Այս մասին գրել է  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:

«Եվ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի ծրագիր է հաստատվել,որի 6-րդ կետում՝ շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն բաժնում պարզ գրված է՝

Կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով կարևորվում են հարմարվողականության ծրագրերը,ինչը ներառում է ի թիվս այլոց նաև ջրահեռացման համակարգերի բարելավումը և ենթակառուցվածքների արդիականացումը։

Դուք ընդունել եք 2025 թվականի զարգացման ծրագիրը,որի հեղինակն եք,ինչպես նաև աշխատանքների կատարողը։ Էլ ինչու՞ եք բողոքում Կլիմայից,եթե սա ձեր անգործության և ամենաթողության արդյունքն է»,- գրել է նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն