50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում:

Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն:
50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ մարիխունայի նմանվող զանգված:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ «Քրայսլեր» մակնիշի մեքենայում հայտնաբերվել են մոտ 9 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և ծալովի դանակներ:

Կատարվում է նախաքննություն:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն