ՀՀ-ն չի անդամակցելու ԵՄ-ին՝դա ՔՊ-ի հերթական հակառուսական բլեֆն է

Գելափի հարցմանը մասնակից քաղաքացիների 36,7 %-ը չի կարծում, որ «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի։ 24.6%-ը պատասխանել է, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության ապագա միանշանակ չի տեսնում, իսկ 12.1%-ն ասել է, որ ավելի շուտ չի տեսնում։ ՀՀ-ն չի անդամակցելու ԵՄ-ին՝դա ՔՊ-ի հերթական հակառուսական բլեֆն է։ […]
Այսօր Վատիկանում սկսվում է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը

Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելայում կմեկնարկի նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որը կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է: Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե քվորում չկա, […]
Հույս ունեմ, որ Ավինյանը մեզ չի ասի, որ ինքը 135,000 դոլարի բիթքոիններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից. Պեդրո Զարոկյան

Տիգրան Ավինյանի 2024 թվականի հայտարարագրում նրա բիթքոյնները 1.81-ից աճել են մինչև 3.62: Մեկ բիթքոինի արժեքը նախորդ տարվա ընթացքում միջինում կազմել է մոտ 75,000 դոլար, իսկ ներկայումս՝ 95,000 դոլար: Այսպիսով, Ավինյանի մեկ տարվա ընթացքում 1.81 բիթքոինի աճը նշանակում է, որ նա կծախսեր մոտ 135,000 դոլար, սակայն նրա 2024 թվականի հայտարարագրված եկամուտը կազմում է մոտ 116,418 դոլար: […]
Վաղարշապատի բաժնի 9 ոստիկան է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու մեղադրանքով

Tert.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Վաղարշապատի ոստիկանության բաժնում: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Ի պատասխան հայտնում ենք, որ միջոցառումն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից […]
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից […]
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ […]
Միջուկային բազան դարձրել են անասնագոմ. Արշակ Կարապետյան
