Այսօր Վատիկանում սկսվում է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը

Մայիսի 7-ին  Վատիկանի Սիքստինյան կապելայում կմեկնարկի նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որը կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է:

Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե ​​քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ: Միևնույն ժամանակ նա հռչակում է իր ընտրած անունը պապականության համար։

Վատիկանի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին բրիֆինգի ժամանակ ներկայացրել է կոնկլավի ընթացիկ օրվա մոտավոր ժամանակացույցը։ Նրա խոսքով, առավոտյան տեղի կունենա Սուրբ Պատարագ, իսկ կեսօրից հետո՝ ժամը 16:45-ին, կարդինալները Սուրբ Մարթայի Տնից կգնան դեպի Պապական պալատ՝ Սիքստինյան կապելայում հանդիսավոր մուտքի և կոնկլավի մեկնարկի համար։

Հատկանշական է, որ կոնկլավի ընթացքում կարդինալներին արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։

Ամեն օր նախատեսված է չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Առաջին օրը մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա քվեարկության երկու փուլ՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։ Այդ պատճառով, ինչպես նշում են աղբյուրները, եթե քվեարկության արդյունքը դրական է, ապա կարելի է սպասել սպիտակ ծխի 11:30-ին և 18:30-ին, իսկ 13:00-ին և 20:00-ին ծուխ կլինի ցանկացած պարագայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 7-ին, չորեքշաբթի օրը, կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալներ Սիքստինյան մատուռում կսկսեն նոր Հռոմի Պապի ընտրությունը՝ Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո, ով վախճանվել էր ապրիլի 21-ին՝ Զատկի Երկուշաբթի օրը։

Կոնկլավի առաջին օրը՝ մայիսի 7-ին, նախատեսված է միայն մեկ քվեարկություն՝ կեսօրից հետո։ Երկրորդ օրվանից սկսած, նախատեսված են չորս քվեարկություն՝ երկուական առավոտյան և կեսօրից հետո։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը