Հույս ունեմ, որ Ավինյանը մեզ չի ասի, որ ինքը 135,000 դոլարի բիթքոիններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից. Պեդրո Զարոկյան

Տիգրան Ավինյանի 2024 թվականի հայտարարագրում նրա բիթքոյնները 1.81-ից աճել են մինչև 3.62: Մեկ բիթքոինի արժեքը նախորդ տարվա ընթացքում միջինում կազմել է մոտ 75,000 դոլար, իսկ ներկայումս՝ 95,000 դոլար: Այսպիսով, Ավինյանի մեկ տարվա ընթացքում 1.81 բիթքոինի աճը նշանակում է, որ նա կծախսեր մոտ 135,000 դոլար, սակայն նրա 2024 թվականի հայտարարագրված եկամուտը կազմում է մոտ 116,418 դոլար: Ես պարզապես հույս ունեմ, որ Ավինինյանը մեզ չի ասի, որ ինքը 135,000 դոլարի բիթքոիններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Սա Ավինյանի միայն պաշտոնական հայտարարված եկամուտներն ու ունեցվածքն է, սակայն, նրա շուրջ ծավալված բոլոր կոռուպցիոն սկանդալներից ելնելով, ես բացարձակապես չեմ զարմանա, եթե նրա կարողությունը գնահատվի տասնյակ միլիոնավոր դոլարներ»,- նշել է նա:

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը