Tert.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Վաղարշապատի ոստիկանության բաժնում:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Ի պատասխան հայտնում ենք, որ միջոցառումն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»:
ՆԳ նախարարությունից Tert.am-ին կատարվածի մասին հայտնեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։