ՀՀ-ն չի անդամակցելու ԵՄ-ին՝դա ՔՊ-ի հերթական հակառուսական բլեֆն է

Գելափի հարցմանը մասնակից քաղաքացիների 36,7 %-ը չի կարծում, որ «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի։

24.6%-ը պատասխանել է, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության ապագա միանշանակ չի տեսնում, իսկ 12.1%-ն ասել է, որ ավելի շուտ չի տեսնում։

ՀՀ-ն չի անդամակցելու ԵՄ-ին՝դա ՔՊ-ի հերթական հակառուսական բլեֆն է։ ՔՊ-ականներն Արևմուտքի իրենց տերերին հաճոյանալու համար հակառուսականությունը դարձրել են արտաքին քաղաքական ուղենիշ և դրա շրջանակներում փիառում են ՀՀ-ի  անդամակցությունն ԵՄ-ին։

ՀՀ-ն երբեք չի դառնալու ԵՄ-ի անդամ՝Հայաստանն ոչ մի չափանիշով չի համապատասխանում ԵՄ-ին, բացի այդ, ԵՄ-ին անդամակցելու համար պետք է ունենալ Բրյուսելի քաղաքական հրավերը, որը չկա և չի լինելու։

Մնալով ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին։ ՔՊ-ն սարսափում է Մոսկվայի կոշտ արձագանքից և դուրս չի գալիս ոչ ՀԱՊԿ-ից, ոչ ԵԱՏՄ-ից ու դուրս չի բերում ռուսական զորքերը ՀՀ-ից։ 

ՔՊ-ականները սեփական էլեկտորատին ցանկանում են կերակրել նախկինների մասին հեքիաթներով և ԵՄ-ին անդամակցելու միֆերով, որպեսզի մնան իշխանության և 2026թ․-ին վերարտադրվեն։

ՔՊ-ն տապալվել է ներքին և արտաքին բոլոր ճակատներում։ Հասարակության մտածող հատվածը զզվում է ՔՊ-ականներից ու նրանց կլանից։ 2026թ․-ին համազգային պայքարով պետք է հեռացնել կապիտուլյանտներին, քանի դեռ հայոց պետականությունը փրկելու ժամանակ է մնացել։

Տնտեսությունն ու բանակը կազմաքանդող թիմը սեփական կամքով չի հեռանալու՝ոստիկանությանը դարձնելով թիկնազոր նրանք մնալու են իշխանության և ուժային մեթոդներով ցրելու են ՀՀ քաղաքացիների ու ընդդիմության ցույցերն ու ակցիաները։

Սեդա Գևորգյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն

Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է

Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը