Հիմшր է նա, ով կարծում է, որ Պուտինը կանգ կառնի, եթե Ուկրաինայի որոշ տարածքներ զիջվեն խաղաղության համաձայնագրի շրջանակում. Բայդենը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո BBC-ին իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ գործող ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի վրա գործադրվող ճնշումը՝ հանուն խաղաղության տարածքները ՌԴ-ին զիջելու նպատակով, «ժամանակակից հանդարտացման քաղաքականություն» է։

Այս քաղաքականությունը համեմատվել է 1930-ականներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի վարած քաղաքականության հետ. վերջինս փորձում էր բավարարել Ադոլֆ Հիտլերի պահանջները՝ Եվրոպայում աղետալի համապարփակ պատերազմից խուսափելու նպատակով:

Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, թե Ուկրաինան Ռուսաստանի մաս է, և հիմար է նա, ով կարծում է, որ Պուտինը կանգ կառնի, եթե Ուկրաինայի որոշ տարածքներ զիջվեն խաղաղության համաձայնագրի շրջանակում:

«Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ մտածում, որ եթե մենք թույլ տանք բռնապետին, ավազակին, գրավելհողի զգալի տարածքներ, որոնք իրենը չեն, դա նրան կբավարարի: Ես դա այնքան էլ չեմ հասկանում», — նշել է Բայդենը:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, որոնք սահմանակից են Ռուսաստանին, կարող են մտածել, որ պետք է «հարմարվեն» Պուտինին, եթե Ուկրաինան սկսի տարածքներ զիջել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն