Հայոց բանակն ուղղելու է մեջքն ու կրկին գործոն դառնա Հարավային Կովկասում

 

Հազար փառք մեր այն տղաներին ովքեր՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսվեցին։ Մենք կրկին ունենալու ենք մեր հաղթանակները և հավերժ պահելու ենք։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։

Հայոց բանակն ուղղելու է մեջքն ու կրկին գործոն դառնա Հարավային Կովկասում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների՝ՔՊ-ականների հեռացումից հետո հայոց պետականությունն ու հայոց բանակը կրկին գործոն են դառնալու Հարավային Կովկասում։ Այսօր բանակն ենթարկվում է տարբեր փորձությունների՝դիլետանտների կառավարումից սկսած մինչև ադրբեջանական կրակոցներին չպատասխանելու հանգամանքը։

Պրոֆեսիոնալ սպայական կազմը հեռանում է բանակից՝սոցիալական պայմանները բարելավում միայն ոստիկանության համար, որոնք պաշտպանում են իշխող կլանի անվտանգությունը։

Հայոց բանակը թելադրողի դերում է եղել տասնամյակներ շարունակ՝թե հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, թե Արցախում։ ՔՊ-Ադրբեջան միասնական ջանքերով Արցախը հայաթափվեց, իսկ Արցախի ՊԲ՝կազմալուծվեց։

Բանակում չծառայածները հայոց բանակին չեն վերաբերվում, որպես սրբության՝նրանց համար բանակը գումարներ լվանալու և էժան փիառի վայր է։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայոց բանակն ու ուժային բլոկը կրկին իրենց առանցքային տեղն են զբաղեցնելու հայոց պետականության անվտանգության մեջ և կրկին հպարտության առարկա են դառնալու ՀՀ քաղաքացիների և երիտասարդ սերունդների համար։

Հանուն Արցախի, հանուն Եռաբլուրի ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն և համախմբվելով ազգային ուժերի շուրջ հեռացնեն ապազգային, կապիտուլյանտ, թրքամետ թիմին։

2026թ․-ին ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր՝պետական շահերով առաջնորդվող իշխանություն։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն