Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում են  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: «ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1): […]

Ուինսթոն Չերչիլի 10-ամյա ծոռը կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ծոռը՝ 10-ամյա Ալեքսանդր Չերչիլը, Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը, գրում է Bild-ը։ Տղան խաղաղության մոմ կվառի, իսկ արարողության մյուս մասնակիցները եկեղեցում սպիտակ վարդեր կնվիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին: Աղբյուրը հիշեցնում է, որ 80 տարի առաջ Ուինսթոն Չերչիլը պատերազմում հաղթանակ տանելու մասին հայտարարել է […]

Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, դուրս եկեք նախկին կարգավիճակից. Աղվան Վարդանյանը՝ գլխավոր դատախազին

ՀՀ քրեական օրենսգրքով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը Ազգային ժողովում, անհանդուրժողականությունը, բացահայտ սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս։ «Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, […]

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետագա քայլերը կախված կլինեն նրանից՝ ինչպես կընթանա 3-օրյա հրադադարը. Ուշակով

Ուկրաինայում Ռուսաստանի հետագա քայլերը, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նրանից, թե ինչպես կընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած եռօրյա հրադադարը. այս մասին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի  մինչը […]

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Դուք որևէ բառ Հոկտեմբերի 27-ից չեք ասել, մե՞զ էիք խնայում՝ ինձ չխնայեիք, տվե՛ք մեզ հեռանկարն օր առաջ 27-ի թեման փակելու. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

Այսօր՝ մայիսի 8-ն, Երկրապահի օրն է, ըստ ավանդույթի, պետք է գնայի Եռաբլուր, չեմ գնացել, որպեսզի  լսեմ տիկին դատախազի ելույթը, թե ինչ կա Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված: Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Անձամբ ինձ հետաքրքրել են Ձեր մոտեցումները երկու կարևորագույն չբացահայտված գործերով՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1: Դուք ասացիք, որ դա մեր երկրի պատվի […]

Գերագույն Ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

Գերագույն Ռադան հինգշաբթի՝ մայիսի 8-ին, քվեարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի վավերացման օգտին։ Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը տեղեկացրել է, որ նախագիծը հաստատել են բոլոր խմբակցություններն ու խմբերը՝ ընդհանուր առմամբ՝ 338 պատգամավոր։ Այս մասին գրում է nv.ua կայքը: Մայիսի 2-ին Ուկրաինայի կառավարությունը գրանցել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծ։ Մայիսի 6-ին Ռադայի […]

ՔՊ-ականները զրո վարկանիշ ունեն Հայաստանում և սարսափում են նոր ընտրություններից

Հայաստանը չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այսպիսի հայտարարությամբ ԱԺ-ում հանդես է եկել իշխող ուժի ղեկավարը։ ՔՊ-ականները զրո վարկանիշ ունեն Հայաստանում և սարսափում են նոր ընտրություններից։ Իշխող թրքամետ կլանը չի ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ գիտակցում է պարտությունը։ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է ոստիկանական ուժերի վրա հենվելով և արտաքին պատվերով՝Արևմուտքն ու Բաքու-Անկարա տանդեմը պահում են ադրբեջանամետ […]

ՌԴ-ն Ադրբեջան է արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող 4 քաղաքացու

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն Ադրբեջան է արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող 4 քաղաքացիների, հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը։ Խոսքն Անար Յոլչուևի, Ռեյհան Մալիքլիի, Զամիկ Ասլանովի և Էլշան Զախարովի մասին է: Նրանք կասկածվում են Ադրբեջանի տարածքում տարբեր հանցագործություններ կատարելու համար։ Կասկածյալները ձերբակալվել են Ռուսաստանում և տեղափոխվել Ադրբեջան։

Փաշինյանի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Կառավարությունում քննարկվել են սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական […]

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. Պակիստանի դեսպան

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. այս մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Հասիմ Մոհիուդինը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա, սա շատ սխալ որոշում է: Նման որոշում կայացնելու փոխարեն հնդկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում ստեղծված լարվածությունը կարգավորելու համար», — ասել է Մոհիուդինը։

Գյումրու ավագանու արտահերթ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են […]

Մասիսում «BMW»-ն բախվել է բետոնախառնիչին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Վթարի փաստով […]

Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական […]

Երեխես ժպիտով է ծնվել, անունը Սմայլի ենք դրել. ՔՊ-ական պատգամավոր

Ճիշտն ասած՝ երեխուս անունն են թիրախավորել, ըստ էության, զանգել են գյուղապետարան, հարցրել, թե ինչի համար է երեխու անունը դրել Սմայլիկ: Այս մասին Tribune.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ Դուք ձեր Ազգային ժողովի ելույթում ասացիք, որ ձեր ընտանիքին, ձեզ թիրախավորել են, դա նորից շրջանառության մեջ դրվեց և քննարկման առարկա դարձավ, ինչպե՞ս են […]

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանվել է

Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ […]

Հայաստանի հավաքականը կմասնակցի եվրոբասկետի նախընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի հանդիպումներին: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես գրանցել է ազգային հավաքականին՝ մասնակցելու ՖԻԲԱ-ի կողմից կազմակերպվող Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլին։ Մրցաշարը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև 2027 թվականի ամառ։ Նախընտրական փուլի վիճակահանությունը նախատեսվում է 2025 թվականի օգոստոսին։

Նորից սև ծուխ. կոնկլավը չի կարողացել ընտրել նոր Պապ

Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ  կարդինալների կոնկլավը կրկին քվեարկել է, բայց նոր Հռոմի Պապ չի ընտրել, գրում է Bild-ը: Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում, և կարող է օրեր տևել։ Քվեարկության […]

«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող

«Պարոն Տիգրան Ավինյան, տիկին Ժաննա Անդրեասյան ձեզ հրավիրում եմ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց, որովհետև այսօր իմ երեխայի իրավունքներն են խախտվել. մենք ուզում ենք պարզաբանումներ ստանալ, թե ինչու մեր դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին փակ քվեարկությամբ հեռացրին աշխատանքից»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի […]

Պուտինը Հայրենական մեծ պшտերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ «Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ մեր երկրները սրբորեն հարգում են հայրերի ու պապերի փառավոր սխրագործությունների և մեծ զոհաբերությունների հիշատակը, ովքեր […]

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության uպառնալիք, դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով ևս զբաղվում է. Արմեն Գրիգորյան

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության սպառնալիք, դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով  ևս զբաղվում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում: Եվ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում […]

Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. հասակի փոփոխություն էլ պետք է արվի ոստիկանների ընդունման կարգում. Փաշինյան

Եկեք հասակի սահմանափակումն էլ հանենք: Այս մասին կառավարության նիստում «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի: Հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրենք ֆիզիկական պատրաստության ատեստավորումն  անցե՞լ են: Եկեք գնանք ոստիկանություն, զինված ուժեր, […]

Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց այդ որոշումը «Հանրապետություն» կուսակցությունը պետք է ընդունի. Ալեն Սիմոնյան

Իմ կարծիքով «Հանրապետություն» կուսակցությունը, եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց,  ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Իրենք մեր գործընկերներն են, մենք իրենց հարգալից ենք վերաբերվում, բայց միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն […]

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում

Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ […]