«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող

«Պարոն Տիգրան Ավինյան, տիկին Ժաննա Անդրեասյան ձեզ հրավիրում եմ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց, որովհետև այսօր իմ երեխայի իրավունքներն են խախտվել. մենք ուզում ենք պարզաբանումներ ստանալ, թե ինչու մեր դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին փակ քվեարկությամբ հեռացրին աշխատանքից»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը։

Նշենք, որ դպրոցի աշակերտներն առավոտից դասադուլ են հայտարարել, նրանք պահանջում են չեղյալ համարել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը։

«Իմ երկրորդ երեխան է արդեն այս դպրոցում սովորում։ Դպրոցի տնօրենն արդեն 11 տարի է՝ տիկին Ստեփանյանն է, նա մեր դպրոցի արժեքները պահողն է։ Հրավիրում եմ ձեզ, խոսելու այն մասին, թե ինչու՞ հեռացվեց տիկին Ստեփանյանը, ու՞մ պահանջները չկատարեց նա։ Այսօր եկել եմ դպրոց, իմացել եմ կատաստրոֆիկ նորությունը, որ մեր տնօրենը այլևս ազատված է աշխատանքից, որովհետև փակ քվեարկություն է տեղի ունեցել, և նա չի վերընտրվել պաշտոնում։ Ես սա անօրինական եմ համարում։ Մենք պահանջում ենք, որ քվեարկությունը բաց լինի»,–ասաց նա։

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան