Նորից սև ծուխ. կոնկլավը չի կարողացել ընտրել նոր Պապ

Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ  կարդինալների կոնկլավը կրկին քվեարկել է, բայց նոր Հռոմի Պապ չի ընտրել, գրում է Bild-ը:

Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում, և կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է:

Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե ​​քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ ողջունելու հավատացյալներին: Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապականության համար։

Հատկանշական է, որ կոնկլավի ընթացքում կարդինալներին արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Այս տարի կոնկլավին մասնկացում է կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ:

Ամեն օր նախատեսված է չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Բացառություն է միայն առաջին օրը, երբ մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա երկու քվեարկություն՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն