Պшտերազմը գցեցին մեր գրպանն ու թռան, մտածում էինք՝ եթե գործել է «ռուսը կկանգնեցնի պшտերազմը» համակարգը, ձեռք չտանք. դա մեր քաղաքական ամոթն է. Սիմոնյան

Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, այն ճանապարհը, որը լավը չի, և որը որ վերանորոգվում է, պետությունը դրա համար փող չի տալիս: Այսինքն, պետությունը վատ սարքած ճանապարհը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզին, դպրոցին: Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, Սիմոնյանը հարցրեց լրագրողներին՝ որտեղի՞ց դուք իմացաք ԱՆԻՖ-ի […]

Հենց կոռուպցիայից ենք խոսում, իշխանությունն ընկնում է հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղում. Մեսրոպ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն իրեն երեք անգամ հակասեց. ասաց, որ տեղյակ չէ իրադարձություններից, այնինչ այս շենքում է եղել իրենց հետ: Հետո նույն դրա շրջանակում ասում է՝  ես պիտի չանեմ, այլ Տիգրան Ավինյանն անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը […]

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին: Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի […]

Խոնարհվում ենք այն մարտիկների հիշատակի առջև, ովքեր հանուն ապագայի անառիկ պահեցին մեր երկրի սահմանները. Արշակ Կարապետյան

Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր,Արցախյան պատերազմի հարգելի՜ վետերաններ, Մեր երկիրը և մենք բոլորս այսօր նշում ենք Հայրենիքի պաշտպանի օրը։ Անհերքելի և անգնահատելի է Հայրենիքի բոլոր պաշտպանների դերը մեր անկախ պետության կայացման և մեր ժողովրդի պատմության գործում։ Այս օրը նվիրված է Շուշիի ազատագրման տարեդարձին և հավերժ կմնա մեր սրտերում։ Հայրենիքի պաշտպանները, կամավորները՝ նրանք են, ովքեր ստանձնեցին […]

«Եվրատեսիլ»-ի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը

Եվրատեսիլ 2025-ի շուրջ խոշոր սկանդալ է ծագել. մրցույթի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը Շվեդիայում այս տարի կայանալիք շոուին, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նրանք երկրին մեղադրում են «պաղեստինցիների դեմ ցեղասպանության, ապարտեիդի տարիների և ռազմական օկուպացիայի համար»։ «Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) արդեն ցույց է տվել, որ ի վիճակի է քայլեր […]

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ: Հայտնում են ՆԳՆ-ից: Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին […]

Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

Նիկել Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը. «2025թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։ Մենք խորը մտահոգություն ենք հայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչությամբ […]

Չէի էլ կասկածում, որ Ավինյանը Նոր Նորքի թաղապետին պաշտոնից չի հեռացնի, քանի որ շանտաժի միջոցով աթոռ է պահում. Արթուր Չախոյան

Իմ կողմից որևէ վիրավորանք, այդ թվում՝ թաղապետի հասցեին, չի հնչեցվել: Այս մասին Երևանի  քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը: «Իմ գործողությունների մեջ զրպարտանք չկա: Թաղապետն իրեն թույլ է տվել զանգահարել ինձ ու սպառնալ: Իր զանգի ձայնագրությունը հրապարակվել է, քանի որ նա հերքել է ու ասել, որ ոչ մի վիրավորական արտահայտություն չի […]

Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […]

Արցախի պողոտայում ջրատարն ընկած կնոջը հաջողվել է փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է

Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին […]

Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու գործով ձերբակալվել է մեկ անձ

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ […]

Հայոց բանակն ուղղելու է մեջքն ու կրկին գործոն դառնա Հարավային Կովկասում

  Հազար փառք մեր այն տղաներին ովքեր՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսվեցին։ Մենք կրկին ունենալու ենք մեր հաղթանակները և հավերժ պահելու ենք։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։ Հայոց բանակն ուղղելու է մեջքն ու կրկին գործոն դառնա Հարավային Կովկասում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների՝ՔՊ-ականների հեռացումից հետո հայոց պետականությունն ու հայոց բանակը կրկին գործոն են […]

Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 31 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի […]

Ողբերգական դեպք՝ Երևանում․ մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է բժիշկների սխալ բուժման հետևանքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում Բելլա Բ․-ն հայտնել է, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում։ Կինը քննիչներին հայտնել է, որ  բուժման ընթացքում սխալ դեղորյաքով բուժման հետևանքով  դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է: Դեպքի փաստով Կենտրոն և […]

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […]

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի  մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն: Ինչպես նշում է kommersant.ru-ն, սրան ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմ է երկարաժամկետ հրադադարին՝ առնվազն 30 օրով։

Մենք կրկին ունենալու ենք մեր հաղթանակները. Արսեն Վարդանյան

ՀՃԿ ղեկավար Արսեն Վարդանյանը գրում է. Շնորհավորում եմ բոլորին հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Հազար փառք մեր այն տղաներին ովքեր՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսվեցին։ Մենք կրկին ունենալու ենք մեր հաղթանակները և հավերժ պահելու ենք։