Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ: Հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ:
Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթի նմանվող հեղուկով տարա, որի վրայի գրառումը վնասված էր: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մեթադոնային լուծույթ է:

Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հետագա գործողություններով իրավապահները պարզեցին այն անձի ինքնությունը, որից դավթաշենցին ձեռք էր բերել մեթադոնային լուծույթը: Մայիսի 1-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց մայրաքաղաքի Ազատ Շերենցի փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվեց երկու փաթեթ` մոտ 100 գրամ կանեփի սերմի, երեք փաթեթ` ավելի քան 15 գրամ մարիխուանայի և մեկ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, մոխրացած հետքերով 7 կաթուցիչ ու մեկ ծխամորճ և աղաց:

Տանտերը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան