ՀՀ քրեական օրենսգրքով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը Ազգային ժողովում, անհանդուրժողականությունը, բացահայտ սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս։
«Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան քրեական օրենսգրքում, բայց Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք: Ասեմ, որ այս համազգեստը Ձեզ շատ սազում է, ես Ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:
Վարդապետյանը կրկնեց՝ քաղաքական հայտարարությանը արձագանք չունի: