Ուինսթոն Չերչիլի 10-ամյա ծոռը կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ծոռը՝ 10-ամյա Ալեքսանդր Չերչիլը, Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը, գրում է Bild-ը։

Տղան խաղաղության մոմ կվառի, իսկ արարողության մյուս մասնակիցները եկեղեցում սպիտակ վարդեր կնվիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին:

Աղբյուրը հիշեցնում է, որ 80 տարի առաջ Ուինսթոն Չերչիլը պատերազմում հաղթանակ տանելու մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում:

«Սա ձեր հաղթանակն է, սա ձեր ժամանակն է, սա մեկ կուսակցության կամ մեկ դասի հաղթանակ չէ, սա ամբողջ բրիտանացի մեծ ժողովրդի հաղթանակն է», — ասել էր նա:

«Այդ օրվա և հանուն հաղթանակի զոհաբերված միլիոնավոր կյանքերի հիշատակն իր սրտում պահում է Չերչիլների տոհմի արդեն 5-րդ սերունդը», — եզրափակել է Bild-ը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն