Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներտ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։

Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա «տարածքային պահանջներից հրաժարվելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն