Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոց թիվ 22/1 հասցեում դանակահարված և գետնին ընկած երիտասարդ է եղել, ով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան փողոցից դանակահարվելու հետևանքով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել անհայտ քաղաքացու։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի Էրդան Էգենգուրդիեվը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն