Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա […]

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ, և որ այդ փոխանակումը շուտով տեղի կունենա։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում: «Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների  փոխանակման շուրջ։ Դա շուտով տեղի կունենա։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում երկու կողմերին այս բանակցությունների […]

Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նկարիչ Գարեգին Հարությունյանն այցելել է Միլանի դիզայնի շաբաթվան

Նկարիչ Գարեգին Հարությունյանը Միլանի դիզայնի շաբաթվան մասնակցելուց հետո կիսվում է այս կարևոր իրադարձությանն իր ներգրավվածության, ինչպես նաև դիզայնի ոլորտում նորագույն միտումների ու Հայաստանում իր աշխատանքի մասին։ -Գարեգին, ապրիլ ամսին մասնակցել եք Միլանի դիզայնի շաբաթին։ Ի՞նչ միտումներ կամ նորամուծություններ եք նկատել այս տարվա միջոցառմանը: -Milan Design Week 2025-ը ցույց տվեց, որ դիզայնը դառնում է ոչ միայն […]

Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը: «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող […]

Սաղմոսավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային  կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ —  սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, — […]

Եթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան

Նիկոլ Փաշինյանի վարչապետության յոթերորդ տարում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրա կառավարությունը Հայաստանի անկախությունից ի վեր անհամեմատ ամենաանկարողներից և ամենաձախողներից մեկն է։ Ավելի վատ՝ այն խաթարված է կոռուպցիայով և բարեկամապետությամբ (nepotism)։ Եթե կառավարությունը չի տրամադրում վստահելի և համոզիչ բացատրություններ՝ ANIF-ին հատկացված միլիոնավոր դոլարների, «Հայաստան» հիմնադրամի ավելի քան 100 միլիոն դոլարի նվիրատվությունների և արտաքին […]

Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, և ընկել նշված տան դիմաց կայանված […]

Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ

«Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհը». այս խոսքերը գրել է Սյուզի Շալունցը, ում որդին աուտիզմ ունի, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։ Դավիթի մայրիկը հուզիչ գրառում է արել՝ ներկայացնելով Դավիթի պատմությունն ու ընդգծելով՝ աուտիզմը դատավճիռ չէ։ «Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ […]

2025 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 783,547 է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով:

Հանձնուքում առկա կոշիկների մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ա․-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ Ի․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից  ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, […]

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել Իվանյանի օդանավակայանի գործունեությունը

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել օկուպացված Իվանյանի օդանավակայանի գործունեությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս առաջարկը Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում արել է պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։ Հիքմեթ Բաբաօղլուն նշել է, որ Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը խորհրդանշական նշանակություն ունի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: «Կարծում եմ, որ աշխատանքի վերսկսումից հետո հաջորդ փուլում Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը կհամալրի մեր օդանավակայանների թվին»:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից […]

Ով իշխանության է ձգտում առանց Ղարաբաղի՝ սովորական քաղաքական դիшկապտ է. Միհրան Հակոբյան

Անկեղծ լինենք. 2018-ի նիկոլական հեղափոխությունը նաև մեծապես աշխարհաքաղաքան կամ այսպես կոչված՝ արտաքին բաղադրիչ ուներ, որի մասին շատ փակագծեր ցայսօր բացված չեն: Եվ, այդ արտաքին բաղադրիչը պայմանավորված էր մեկ բառով՝ Ղարաբաղ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: «Եթե 2018-ի հեղափոխության ներքին գործընացները հնարավոր էր կառավարել, ապա արտաքին բաղադրիչն ուղղակի անհնար էր: Սերժ Սարգսյանն այն […]

Երևանում բեռնատար է այրվել. կա տուժած

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։ Վարորդը դեմքի […]

ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով

Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և մենք […]

Հարկ վճարելու և երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազnխիզմ է. Դավիթ Անանյան

Հարկի վճարելու (իրավական հարկադրանքի) և երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազոխիզմ է, իսկ հարկի ու արդարության միջև որևէ համակցություն գտնելը՝ լրջագույն սենտիմենտալության նշան։ Հարկադրանքի մեջ գոյություն չունի ո՛չ երջանկություն, ո՛չ էլ՝ արդարություն։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: «Ֆինանսական և հարկային ոլորտի թե՛ անտիկ, և թե՛ […]

Տավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի  ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: […]

Արցախից տեղահանված մոտ 10,000 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարար

Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9,451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ մենք ունենք 8,315 անձ, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը: Փոխնախարարը հիշեցրեց՝ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ […]

Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար

Վերջին անգամ գիշերն ենք լսել կրակոցների ձայներ, սակայն խուճապ չկա գյուղում, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված , մնացածը ՊՆ էջում դրվում է,  այս մասին Tert.am-ի հետ զրույցում  ասաց Մովես գյուղի  վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը: Իսկ Մովսեսի մշակույթի տան տնօրեն Գայանե Ավալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Վերջին օրերին անգամ ցերեկով ենք լսել կրակոցի ձայներ, անընդհատ […]

Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը փոխել է հասցեն. Hetq.am

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), հիմնադրումից մեկ տարի անց էլ շարունակում է «տնավորված մնալ» Արաքսի Սիմիդյանի առանձնատանը, որն ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը: Այս մասին գրում է Հետքը: 2024 թ. «Հետքն» անդրադարձել էր First Channel America-ի հիմնադրմանն ու գործունեությանը: Գրել էինք, որ նախորդ տարվա մարտին […]

Վարորդական վկայականները և հաշվառման վկայագրերը սեպտեմբերի 1-ից կթվայնացվեն. ՆԳ փոխնախարար

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների»,-ասաց նա: […]

Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը դեռ չի իրականացվել. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից […]

Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 109 մեքենայից 78-ի ղեկին եղել են անչափահասներ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը: «Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ […]

Հայաստանի իշխանության վախեցած, կրավորական կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զшվթման ծրագրին. Թաթոյան

Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ։ Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այսպես կոչված վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ`այն ներկայացնելով որպես հաստատված իրողություն: Սյունիքի նկատմամբ են ներկայացնում տարածքային պահանջներ՝ այն անվանելով […]

Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայով Կոտայքում հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել է

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Kia»-ի վարորդին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդն օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Վարորդըը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք, […]