Հանձնուքում առկա կոշիկների մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ա․-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ Ի․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից  ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 52,28 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Քաղաքացի Ա․Ա․-ն ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն