Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ, և որ այդ փոխանակումը շուտով տեղի կունենա։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների  փոխանակման շուրջ։ Դա շուտով տեղի կունենա։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում երկու կողմերին այս բանակցությունների կապակցությամբ։ Գուցե սա կարող է հանգեցնել որևէ նշանակալի բանի՞», — գրել է Թրամփը։

«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք տարվա ընթացքում առաջին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն