Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել Իվանյանի օդանավակայանի գործունեությունը

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել օկուպացված Իվանյանի օդանավակայանի գործունեությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս առաջարկը Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում արել է պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։

Հիքմեթ Բաբաօղլուն նշել է, որ Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը խորհրդանշական նշանակություն ունի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: «Կարծում եմ, որ աշխատանքի վերսկսումից հետո հաջորդ փուլում Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը կհամալրի մեր օդանավակայանների թվին»:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն