ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր. հարցը կքննարկվի ԱԺ-ում

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային […]
Փարիզի դատարանն այսօր կհրապարակի Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով վճիռը

Մայիսի 23-ին Փարիզի դատարանը կկայացնի ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործով դատավճիռը: Ինչպես գրում է apnews.com-ը, ինը տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ, հանցագործներն աստղից գողացել էին 6 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար […]
Միկոյան 64-ի բնակիչները փակել են Եղվարդի խճուղին. Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝ իրեն հարգող գործարարի ամենամեծ կապիտալը գործարար համբավն է և վստահությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները կրկին փակել են Անաստաս Միկոյան փողոցը, Եղվարդի խճուղին: Լուսանկարին կից իշխանական պատգամավորը գրել է. «Միկոյան 64-ի մասին. թերևս շատերը գիտեն (արդեն), որ, ի թիվս հարյուրավոր այլ բարեխիղճ գնորդների, ես նույնպես հանդիսանում եմ մարդ, որը գնման իրավունքով, […]
Ով է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը. Նոր մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Ինչպես են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների […]
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ […]
Վաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և […]
Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան

Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հասկանալի է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների շուրջ ձևավորված ճամբարներն ի վիճակի չեն բաց աչքերով, բաց ականջներով և […]
Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոց թիվ 22/1 հասցեում դանակահարված և գետնին ընկած երիտասարդ է եղել, ով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն […]
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: «Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար: Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ […]
Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացվում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ․ Աբրահամյան

Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրություններն ու դրա մասնակիցների` իրենց ընտանիքների հետ ունեցած շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ի թիվս այլ կեղծիքների, նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացնում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանում համակարգային ձևով` հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը մասամբ կամ […]
Աբրահամ Լինքոլնի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով

ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով, հայտնում է Associated Press-ը: Կաշվե ձեռնոցները նախագահի գրպանում են եղել նրա սպանության գիշերը։ Լինքոլնը սպանվել է 1865-ի ապրիլի 14-ին Վաշինգտոնում։ Մարդասպանը Ջոն Բութն էր: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում կայացած Freeman’s & Hindman աճուրդում վաճառվել է Լինքոլնի հետ կապված 144 իր։ Ընդհանուր վաճառքը կազմել է 7,9 […]